Հայտարարությունների քանակը`
378
|
«ԲԱՑ ԲԵՄ, ԲԱՑ ՍՐՏԵՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
ՆՈՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
19/11/2025
|
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
21/11/2025
|
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Սիրելի´գորիսեցիներ,
Գորիս համայնքի ղեկավարին կից սոցիալական հանձնաժողովը հրավիրում է մասնակցելու մի ջերմ ու ոգեշնչող ներառական միջոցառման՝ «Բաց բեմ, բաց սրտեր» խորագրով, որը տեղի կունենա 2025 թ. նոյեմբերի 21-ին, ժամը 17:00-ին Գորիսի պետական դրամատիկական թատրոնի մեծ դահլիճում: Միջոցառման ժամանակ բեմում կլինեն հաշմանդամություն ունեցող երեխաները, ովքեր իրենց ստեղծագործական ելույթներով կհիշեցնեն՝ արվեստը, բեմը և սերը բոլորի համար են։ Միջոցառումն իրականացվում է համայնքային համագործակցությամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Սյունիքի մարզպետարանի օժանդակությամբ։
Մուտքն ազատ է
|
| | |
|
|
|
ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՍԻՆ
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
ՆՈՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
19/11/2025
|
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
27/11/2025
|
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Գորիս համայնքում մեկնարկել է մասնակցային բյուջետավորման 2025 թվականի գործընթացը
Գորիս համայնքի հարգելի' բնակիչներ,
Գորիս համայնքի ավագանու 2025 թվականի հուլիսի 24-ի թիվ 100-Ա որոշմամբ համայնքում մեկնարկել է 2025 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացը։
Գործընթացի կազմակերպման համար համայնքի ղեկավարի՝ 2025 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 865-Ա որոշմամբ ստեղծվել է հանձնաժողով և հաստատվել է միջոցառումների իրականացման ժամանակացույցը։
Ի՞նչ է մասնակցային բյուջետավորումը․
Սա մի հնարավորություն է, որի միջոցով յուրաքանչյուր 16 տարին լրացած բնակիչ կարող է ներկայացնել իր առաջարկը կամ գաղափարը՝ այն հարցի կամ խնդրի մասին, որը, իր կարծիքով, կարող է լուծել համայնքը։
Օրինակ՝ առաջարկել փողոցի բարեկարգում, խաղահրապարակի կամ լուսավորության համակարգի տեղադրում և այլն։
Համայնքը կուսումնասիրի բոլոր առաջարկները, և ընտրված լավագույն գաղափարներն կներառվեն համայնքային բյուջեում։
Ինչպես ներկայացնել Ձեր առաջարկը․
Էլեկտրոնային տարբերակով՝ ուղարկելով Գորիս համայնքի պաշտոնական էլ. փոստին՝ gorismunicipality@gmail.com
Կամ թղթային տարբերակով՝ ներկայացնելով Գորիսի համայնքապետարան կամ Ձեր բնակավայրի վարչական նստավայր։
Հայտերն ընդունվում են մինչև ս/թ նոյեմբերի 27֊ը։
Միացե՛ք համայնքի զարգացման գործին՝ ձեր գաղափարներով ու նախաձեռնություններով։
|
| | |
|
|
|
|
|
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
ՆՈՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
12/11/2025
|
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
31/01/2026
|
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հարգելի՛ Գորիսի համայնքի բնակիչներ,
Տեղեկացնում ենք, որ անշարժ գույքի հարկի վճարումները կարող եք կատարել Գորիսի համայնքապետարանում տեղադրված վճարային տերմինալի միջոցով՝ արագ, հարմար և ցածր միջնորդավճարով։
Խնդրում ենք օգտվել այս հնարավորությունից և ժամանակին կատարել գույքահարկի վճարումները՝ խուսափելու տույժերից։
Գորիսի համայնքապետարան
|
| | |
|
|
|
ՀՈԱԿ-ՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
ԱՐՏԱԿ ԲԱՂԴԱԳՅՈՒԼՅԱՆ
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
06/11/2025
|
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
26/11/2025
|
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքը հայտարարում է մրցույթներ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների թափուր պաշտոնները զբաղեցնելու համար․
1. Գորիսի «Գ․ Աշոտի անվան մշակույթի կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն․
Կազմակերպության գտնվելու վայրն է՝ ՀՀ Սյունիքի մարզ, քաղաք Գորիս, Մ․ Մաշտոցի 5։
Թափուր պաշտոնի հիմնական աշխատավարձի չափը՝ 120000 (մեկ հարյուր քսան հազար) ՀՀ դրամ է։
2․ Գորիսի «Ա․ Սաթյանի անվան երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն․
Կազմակերպության գտնվելու վայրն է՝ ՀՀ Սյունիքի մարզ, քաղաք Գորիս, Անկախության 5։
Թափուր պաշտոնի հիմնական աշխատավարձի չափը՝ 120000 (մեկ հարյուր քսան հազար) ՀՀ դրամ է։
Թափուր պաշտոնի գործառույթներն են՝
1) իրականացնում է կազմակերպության ընթացիկ գործունեության կառավարումն ու ղեկավարումը, հանդես է գալիս հաստատության անունից, ներկայացնում նրա շահերը և կնքում գործարքներ։
2) սահմանում է կազմակերպության կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները ՀՀ օրենսդրությամբ, հիմնադրի որոշումներով և հաստատության կանոնադրությամբ տնօրինում է հաստատության գույքը, այդ թվում ֆինանսական միջոցները
3) աշխատանքի նշանակում ու աշխատանքից ազատում է հաստատության աշխատակիցներին,նրանց նկատմամբ կիրառում խրախուսական միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր
4) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ
5) օրենքով և կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ և վերահսկում դրանց կատարումը,
6) իրականացնում է աշխատանքի բաշխում կազմակերպության աշխատողների միջև ու անհրաժեշտ պայմաններ ստեղծում նրանց մասնագիտական մակարդակի բարձրացման համար,
7) վերահսկողություն է իրականացնում հաստատության աշխատողների կողմից
8) իրենց աշխատանքային պարտականությունների կատարման նկատմամբ,
9) ապահովում է ներքին աշխատանքային կարգապահական կանոնների, աշխատանքի պաշտպանության և անվտանգության տեխնիկայի պահպանումը
10) կազմում է հաստատության հաստիքային ցուցակը և ծախսերի նախահաշիվը ու դրանք ներկայացնում կառավարման մարմինների հաստատմանը․
Իրականացնում է «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով, այլ իրավական ակտերով և կազմակերպության կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթին մասնակցելու իրավունք ունեն տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար ներկայացվող պահանջները բավարարող Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացիները, ովքեր ունեն`
1) բարձրագույն կրթություն.
2) հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ․
3) արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատության տնօրենի դեպքում՝ ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի թիվ 539-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 3-րդ կետով սահմանված պահանջները բավարարող անձը:
4) պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, Աշխատանքային օրենսդրության, համապատասխան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն, «Տեղական ինքնակառավարման մասին», «Գնումների մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքների և այլն)։
Տնօրենի ընտրության լրացուցիչ պայմաններն են`
1) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
2) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.
3) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
4) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություններ.
5) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.
6) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:
Մրցույթն անցկացվելու է երկու փուլով՝
1) թեստավորում.
2) հարցազրույց:
Մրցույթը կկայանա 2025 թվականի դեկտեմբերի 10-ին ժամը 11:00-ին, Գորիսի համայնքապետարանում (ք. Գորիս, Անկախության 3 հասցեում):
Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները Գորիսի համայնքապետարանի աշխատակազմ են ներկայացնում՝
1) դիմում
2) քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին
3) ինքնակենսագրություն.
4) անձնագրի կամ նույնականացման քարտի, բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի, արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակները և պատճենները.
5) տեղեկանք` մշտական բնակության վայրից.
6) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում).
7) մեկ լուսանկար՝ 3 X 4 սմ չափսի.
Մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ՝ անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով։ Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 9:00-18:00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերին:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2025 թվականի նոյեմբերի 25-ը մինչև ժամը 17:00-ը:
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները տեղեկություններ ստանալու համար կարող են ծանոթանալ azdarar.am և goriscity.am կայքերից, ինչպես նաև կարող են դիմել Գորիսի համայնքապետարանի աշխատակազմ /ք. Գորիս, Անկախության 3, հեռ. 0284-2-56-96/։
Գորիսի համայնքապետարանի աշխատակազմ
|
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
ՆՈՒՀ ՀՈԱԿ-ՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
ԱՐՏԱԿ ԲԱՂԴԱԳՅՈՒԼՅԱՆ
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
03/11/2025
|
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
19/11/2025
|
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիսի համայնքապետարանը հայտարարում է մրցույթներ` նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար.
1. ՀՀ Սյունիքի մարզի «Գորիս քաղաքի Վազգեն Սարգսյանի անվան թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն․
Կազմակերպության գտնվելու վայրն է՝ ՀՀ Սյունիքի մարզ, քաղաք Գորիս, Գուսան Աշոտ 24/4/։
Թափուր պաշտոնի հիմնական աշխատավարձի չափը 110000 (մեկ հարյուր տասը հազար) ՀՀ դրամ է։
2․ ՀՀ Սյունիքի մարզի «Գորիս քաղաքի թիվ 3 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն․
Կազմակերպության գտնվելու վայրն է՝ ՀՀ Սյունիքի մարզ, քաղաք Գորիս, Գետափնյա 17։
Թափուր պաշտոնի հիմնական աշխատավարձի չափը 110000 (մեկ հարյուր տասը հազար) ՀՀ դրամ է։
3․ ՀՀ Սյունիքի մարզի «Գորիս քաղաքի թիվ 4 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն․
Կազմակերպության գտնվելու վայրն է՝ ՀՀ Սյունիքի մարզ, քաղաք Գորիս, Բակունցի 62։
Թափուր պաշտոնի հիմնական աշխատավարձի չափը 110000 (մեկ հարյուր տասը հազար) ՀՀ դրամ է։
4. Սյունիքի մարզի Գորիս համայնքի «Քարահունջի նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն․
Կազմակերպության գտնվելու վայրն է՝ ՀՀ Սյունիքի մարզ, Գորիս համայնք, բնակավայր Քարահունջ, փողոց 11, շենք 33։
Թափուր պաշտոնի հիմնական աշխատավարձի չափը 110000 (մեկ հարյուր տասը հազար) ՀՀ դրամ է։
• Նշված թափուր պաշտոնները զբաղեցնելու համար՝
Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար ներկայացվող պահանջները բավարարող Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացիները, ովքեր ունեն՝
1) բարձրագույն կրթություն
2) վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի կամ հանրային ծառայության ոլորտի առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ
3) «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով նախատեսված կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով վերապատրաստված և նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր).
4) պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, Աշխատանքային օրենսդրության, համապատասխան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն, «Տեղական ինքնակառավարման մասին», «Գնումների մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքների և այլն)։
Տնօրենի ընտրության լրացուցիչ պայմաններն են`
1) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
2) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.
3) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
4) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություններ.
5) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.
6) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն։
• Նշված թափուր պաշտոնների գործառույթներն են՝
1) իրականացնում է հաստատության ընթացիկ կառավարումը և ղեկավարումը, ուսումնադաստիարակչական, վարչատնտեսական աշխատանքները հաստատության կանոնադրության և այլ իրավական ակտերին համապատասխան.
2) որոշում է հաստատության գործունեության ռազմավարությունը, զարգացման նպատակներն ու խնդիրները, ընդունում որոշումներ այդ աշխատանքների ծրագրային պլանավորման համար.
3) ապահովում է Կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատված կրթական ծրագրերի իրականացումը.
4) կրում է պատասխանատվություն կրթության որակի և բովանդակության, կրթական գործընթացի կազմակերպման, կրթական ծրագրերին համապատասխան՝ տարեկան ուսումնական ժամանակացույցի կազմման համար.
5) կրում է պատասխանատվություն ներքին կարգապահական կանոնների մշակման և ներդրման համար, սաների և աշխատողների իրավունքների և ազատության պահպանման համար.
6) ձևավորում է սաների տարիքային խմբերի համակազմը՝ հաստատության կանոնադրության և Կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի պահանջներին համապատասխան.
7) խրախուսում և խթանում է աշխատողների ստեղծագործական նախաձեռնությունը, աջակցում կոլեկտիվում բարենպաստ բարոյահոգեբանական մթնոլորտի ձևավորմանն ու պահպանմանը.
8) ստեղծում է անհրաժեշտ պայմաններ աշխատողների մասնագիտական զարգացման համար.
9) կազմակերպում է կրթական գործընթացի մեթոդական, նյութատեխնիկական հագեցվածության ապահովումը` սահմանված նորմատիվների պահանջներին համապատասխան.
Մրցույթը կկայանա 2025 թվականի դեկտեմբերի 04-ին ժամը 11:00-ին, Գորիսի համայնքապետարանում (ք․ Գորիս, Անկախության 3 հասցեում):
Թափուր պաշտոնների մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները Գորիսի համայնքապետարանի աշխատակազմ են ներկայացնում՝
1) դիմում
2) մեկ լուսանկար՝ 3 X 4 սմ չափսի
3) քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին
4) ինքնակենսագրություն.
5) անձնագրի կամ նույնականացման քարտի, բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի, արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի, նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի դեպքում հավաստագրի՝ բնօրինակները և պատճենները.
6) տեղեկանք` մշտական բնակության վայրից.
7) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում).
Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի մրցույթը անցկացվում է մեկ փուլով՝ հարցազրույցի միջոցով։
Մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ՝ անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով։
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 9:00-18:00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերին:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2025 թվականի նոյեմբերի 19-ը մինչև ժամը 17:00-ը:
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները տեղեկություններ ստանալու համար կարող են ծանոթանալ azdarar.am և goriscity.am կայքերից, ինչպես նաև կարող են դիմել Գորիսի համայնքապետարանի աշխատակազմ /ք. Գորիս, Անկախության 3, հեռ. 077074515/ ։
Գորիսի համայնքապետարանի աշխատակազմ
|
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
ԱՆՆԱ ԴԱՎԹՅԱՆ
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
31/10/2025
|
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
28/11/2025
|
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական տարածքում օգտակար հանածոյի՝ հրաբխային խարամների, երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ հանրային քննարկումներ։
|
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
|
|
ՀՈԱԿ ԴԱՍՏԻԱՐԱԿԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ՄՐՑՈՒՅԹ
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
ՆՈՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
28/10/2025
|
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
24/11/2025
|
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի «Խնձորեսկի նախադպրոցական ուսումնական հաստատություն>> ՀՈԱԿ-ը 2025 թվականի հոկտեմբերի 28-ից հայտարարում է մրցույթ նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակի թափուր պաշտոնի համար՝ 1 դրույքաչափով:
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ Կրթության , գիտության , մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի մարտի 27-ի N 20-Ն հրամանով սահմանված պաշտոնի նկարագրի պահանջներին համապատասխանող անձինք:
Մանրամասնորեն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=160483
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել ներքոհիշյալ փաստաթղթերը՝
•դիմում (Ձեւ 1)
•կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ)
•անձը հաստատող փաստաթուղթ
•աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ ( առկայության դեպքում)
•ինքնակենսագրություն (Ձեւ 4)
•մեկ լուսանկար (3×4 չափի)
•այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հաստատատող փաստաթուղթ
•Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.
•հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Մրցույթը տեղի կունենա 2025 թ. նոյեմբերի 27-ին, ժամը 11:00-ին, բն․ Խնձորեսկ, փողոց 37, շենք 34 հասցեում:
Մրցույթն անց է կացվելու 2 փուլով՝ գրավոր և բանավոր:
Փաստաթղթերը ներկայացնել անձամբ՝ անձը հաստատող փաստաթղթով։
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 8․30-ից մինչև 17։30, բացի շաբաթ և կիրակի օրերից։
Մրցույթին մասնակցելու մասին փաստաթղթերն ընդունվում են կայքերում հրապարակման օրվանից 20 աշխատանքային օրվա ընթացքում՝ վերջնաժամկետը մինչև 2025թ․ նոյեմբերի 24-ը, ժամը 17։30։
Մրցույթին մասնակել ցանկացող քաղաքացիները կարող են հայտարարությանը հետևել www.goriscity.am կայքերում:
Հարցաշարին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով՝
https://escs.am/files/files/2024-10-23/cabaf0475d7f79ebda1d3b036d05e5d0.pdf
Տեղեկությունների համար զանգահարել +37494142250 հեռախոսահամարին կամ այցելել «Խնձորեսկի նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ:
Հասցե՝ բն․ Խնձորեսկ, փողոց 37, շենք 34 հասցեում:, Էլ. փոստ՝ xndzmank-nuh@mail.ru
|
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
ԲԱՑ ԴԱՍԱԿԱՆ ԱՃՈՒՐԴԻ ՄԱՍԻՆ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
ԱՆՆԱ ԴԱՎԹՅԱՆ
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
22/10/2025
|
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
19/11/2025
|
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի համայնքապետարանը բաց դասական աճուրդով օտարում է համայնքային սեփականություն հանդիսացող հետևյալ հողերը.
Լոտ 1 Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքի Ա․ Սաթյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 20/2 հասցեում գտնվող բնակավայրերի կատեգորիայի բնակելի կառուցապատման գործառնական նշանակությամբ 0,035հա հողատարածքը (կադաստրային ծածկ. 09-003-0041-0067)՝ բնակելի տուն կառուցելու նպատակով, աճուրդի մեկնարկային գինն է՝ 1 060 000 (մեկ միլիոն վաթսուն հազար) ՀՀ դրամ` համաձայն անշարժ գույքի գնահատման N 146/5 հաշվետվության (Որակավորման վկայական N ԳԳ-2022-31):
Լոտ 2 Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքի Ա․ Բակունցի փողոցի թիվ 2/2 հասցեում գտնվող բնակավայրերի կատեգորիայի բնակելի կառուցապատման գործառնական նշանակությամբ 0,01072հա հողատարածքը (կադաստրային ծածկ. 09-003-0045-0049)՝ բնակելի տուն կառուցելու նպատակով, աճուրդի մեկնարկային գինն է՝ 2 490 000 (երկու միլիոն չորս հարյուր իննսուն հազար) ՀՀ դրամ` համաձայն անշարժ գույքի գնահատման N 146/2 հաշվետվության (Որակավորման վկայական N ԳԳ-2022-31):
Լոտ 3 Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքի 6-րդ թաղամասի թիվ 34 հասցեում գտնվող բնակավայրերի կատեգորիայի բնակելի կառուցապատման գործառնական նշանակությամբ 0,065հա հողատարածքը (կադաստրային ծածկ. 09-003-0206-0029)՝ բնակելի տուն կառուցելու նպատակով, աճուրդի մեկնարկային գինն է՝ 2 330 000 (երկու միլիոն երեք հարյուր երեսուն հազար) ՀՀ դրամ` համաձայն անշարժ գույքի գնահատման N 146/4 հաշվետվության (Որակավորման վկայական N ԳԳ-2022-31):
Լոտ 4 Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Բարձրավան գյուղի 9-րդ փողոցի թիվ 11 հասցեում գտնվող բնակավայրերի կատեգորիայի բնակելի կառուցապատման գործառնական նշանակությամբ 0,07004հա հողատարածքը (կադաստրային ծածկ. 09-021-0001-0016)՝ բնակելի տուն կառուցելու նպատակով, աճուրդի մեկնարկային գինն է՝ 120 000 (մեկ հարյուր քսան հազար) ՀՀ դրամ` համաձայն անշարժ գույքի գնահատման N 146/6 հաշվետվության (Որակավորման վկայական N ԳԳ-2022-31):
Լոտ 5 Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Բարձրավան գյուղի 5-րդ փողոցի թիվ 1 հասցեում գտնվող բնակավայրերի կատեգորիայի բնակելի կառուցապատման գործառնական նշանակությամբ 0,1հա հողատարածքը (կադաստրային ծածկ. 09-021-0006-0013)՝ բնակելի տուն կառուցելու նպատակով, աճուրդի մեկնարկային գինն է՝ 170 000 (մեկ հարյուր յոթանասուն հազար) ՀՀ դրամ` համաձայն անշարժ գույքի գնահատման N 146/7 հաշվետվության (Որակավորման վկայական N ԳԳ-2022-31):
Լոտ 6 Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Քարահունջ գյուղի Ավանգարդ թաղամասի թիվ 1 հասցեում գտնվող բնակավայրերի կատեգորիայի բնակելի կառուցապատման գործառնական նշանակությամբ 0,05հա հողատարածքը (կադաստրային ծածկ. 09-110-0413-0011)՝ բնակելի տուն կառուցելու նպատակով, աճուրդի մեկնարկային գինն է՝ 418 000 (չորս հարյուր տասնութ հազար) ՀՀ դրամ` համաձայն անշարժ գույքի գնահատման N 155/2 հաշվետվության (Որակավորման վկայական N ԳԳ-2022-31):
Լոտ 7 Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Քարահունջ գյուղի Ավանգարդ թաղամասի թիվ 2 հասցեում գտնվող բնակավայրերի կատեգորիայի բնակելի կառուցապատման գործառնական նշանակությամբ 0,05հա հողատարածքը (կադաստրային ծածկ. 09-110-0413-0007)՝ բնակելի տուն կառուցելու նպատակով, աճուրդի մեկնարկային գինն է՝ 418 000 (չորս հարյուր տասնութ հազար) ՀՀ դրամ` համաձայն անշարժ գույքի գնահատման N 155/3 հաշվետվության (Որակավորման վկայական N ԳԳ-2022-31):
Լոտ 8 Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Քարահունջ գյուղի Ավանգարդ թաղամասի թիվ 3 հասցեում գտնվող բնակավայրերի կատեգորիայի բնակելի կառուցապատման գործառնական նշանակությամբ 0,05հա հողատարածքը (կադաստրային ծածկ. 09-110-0413-0004)՝ բնակելի տուն կառուցելու նպատակով, աճուրդի մեկնարկային գինն է՝ 418 000 (չորս հարյուր տասնութ հազար) ՀՀ դրամ` համաձայն անշարժ գույքի գնահատման N 155/4 հաշվետվության (Որակավորման վկայական N ԳԳ-2022-31):
Լոտ 9 Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Քարահունջ գյուղի Ավանգարդ թաղամասի թիվ 4 հասցեում գտնվող բնակավայրերի կատեգորիայի բնակելի կառուցապատման գործառնական նշանակությամբ 0,05հա հողատարածքը (կադաստրային ծածկ. 09-110-0413-0006)՝ բնակելի տուն կառուցելու նպատակով, աճուրդի մեկնարկային գինն է՝ 418 000 (չորս հարյուր տասնութ հազար) ՀՀ դրամ` համաձայն անշարժ գույքի գնահատման N 155/5 հաշվետվության (Որակավորման վկայական N ԳԳ-2022-31):
Լոտ 10 Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Քարահունջ գյուղի Ավանգարդ թաղամասի թիվ 5 հասցեում գտնվող բնակավայրերի կատեգորիայի բնակելի կառուցապատման գործառնական նշանակությամբ 0,05089հա հողատարածքը (կադաստրային ծածկ. 09-110-0413-0009)՝ բնակելի տուն կառուցելու նպատակով, աճուրդի մեկնարկային գինն է՝ 425 000 (չորս հարյուր քսանհինգ հազար) ՀՀ դրամ` համաձայն անշարժ գույքի գնահատման N 155/6 հաշվետվության (Որակավորման վկայական N ԳԳ- 2022-31):
Լոտ 11 Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Քարահունջ գյուղի Ավանգարդ թաղամասի թիվ 6 հասցեում գտնվող բնակավայրերի կատեգորիայի բնակելի կառուցապատման գործառնական նշանակությամբ 0,05104հա հողատարածքը (կադաստրային ծածկ. 09-110-0413-0003)՝ բնակելի տուն կառուցելու նպատակով, աճուրդի մեկնարկային գինն է՝ 427 000 (չորս հարյուր քսանյոթ հազար) ՀՀ դրամ` համաձայն անշարժ գույքի գնահատման N 155/7 հաշվետվության (Որակավորման վկայական N ԳԳ-2022-31):
Լոտ 12 Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Քարահունջ գյուղի Ավանգարդ թաղամասի թիվ 7 հասցեում գտնվող բնակավայրերի կատեգորիայի բնակելի կառուցապատման գործառնական նշանակությամբ 0,05հա հողատարածքը (կադաստրային ծածկ. 09-110-0413-0010)՝ բնակելի տուն կառուցելու նպատակով, աճուրդի մեկնարկային գինն է՝ 418 000 (չորս հարյուր տասնութ հազար) ՀՀ դրամ` համաձայն անշարժ գույքի գնահատման N 155/8 հաշվետվության (Որակավորման վկայական N ԳԳ-2022-31):
Լոտ 13 Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Քարահունջ գյուղի Ավանգարդ թաղամասի թիվ 8 հասցեում գտնվող բնակավայրերի կատեգորիայի բնակելի կառուցապատման գործառնական նշանակությամբ 0,05հա հողատարածքը (կադաստրային ծածկ. 09-110-0412-0002)՝ բնակելի տուն կառուցելու նպատակով, աճուրդի մեկնարկային գինն է՝ 418 000 (չորս հարյուր տասնութ հազար) ՀՀ դրամ` համաձայն անշարժ գույքի գնահատման N 155/9 հաշվետվության (Որակավորման վկայական N ԳԳ-2022-31):
Լոտ 14 Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Քարահունջ գյուղի Ավանգարդ թաղամասի թիվ 9 հասցեում գտնվող բնակավայրերի կատեգորիայի բնակելի կառուցապատման գործառնական նշանակությամբ 0,04983հա հողատարածքը (կադաստրային ծածկ. 09-110-0413-0008)՝ բնակելի տուն կառուցելու նպատակով, աճուրդի մեկնարկային գինն է՝ 416 000 (չորս հարյուր տասնվեց հազար) ՀՀ դրամ` համաձայն անշարժ գույքի գնահատման N 155/10 հաշվետվության (Որակավորման վկայական N ԳԳ-2022-31):
Լոտ 15 Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքի Սյունիքի փողոցի թիվ 12/56 հասցեում գտնվող բնակավայրերի կատեգորիայի հասարակական կառուցապատման գործառնական նշանակությամբ 0,00115հա հողատարածքը (կադաստրային ծածկ. 09-003-0101-0032)՝ առևտրի տաղավար կառուցելու նպատակով, աճուրդի մեկնարկային գինն է՝ 390 000(երեք հարյուր իննսուն հազար) ՀՀ դրամ` համաձայն անշարժ գույքի գնահատման N 155 հաշվետվության (Որակավորման վկայական N ԳԳ- 2022-31):
Լոտ 16 Աճուրդային կարգով օտարել ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Բարձրավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության՝ 3,21032 հա (կադաստրային ծածկագիր՝ 09-021-0102-0042) «Խոտհարք» գործառնական նշանակության հողամասը, վաճառքի մեկնարկային գին սահմանելով 1850000 /մեկ միլիոն ութ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ՝ համաձայն անշարժ գույքի գնահատման N 146/8 հաշվետվության (Որակավորման վկայական N ԳԳ-2022-31):
Աճուրդը տեղի կունենա 2025 թվականի նոյեմբերի 24-ին ժամը 14.00-ին, Գորիսի համայնքապետարանի շենքում:
Նշված հողամասի նկատմամբ սահմանափակումներ (ներառյալ` սերվիտուտների) չկան:
Հայտերն ընդունվում են ամեն օր ժամը 9.00-ից մինչև 18.00-ը (ընդմիջում՝ 13.00-14.00), բացի շաբաթ, կիրակի օրերից, հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում է աճուրդի կայացման օրվանից 3 աշխատանքային օր առաջ, ժամը 18:00-ին:
Աճուրդի կանոնակարգին մասնակիցները կարող են ծանոթանալ ամեն օր ժամը 9:00–18:00 ընկած ժամանակահատվածում:
Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել`
ա) հայտ,
բ) աճուրդին մասնակցելու համար սահմանված 10000 ՀՀ դրամի չափով վճարի անդորրագիր,
գ) անձնագիր, իրավաբանական անձանց համար` հիմնադիր փաստաթղթեր,
դ) Աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է վճարի հողատարածքի գնահատման, սեփականության իրավունքի պետական գրանցման համար անհրաժեշտ գործառույթների և դրանց հետ կապված ծախսերը։
Աճուրդի անցկացման օրը մասնակիցների կողմից վճարվում է նախավճար՝ հողամասի մեկնարկային գնի 50 տոկոսի չափով: Աճուրդի նվազագույն քայլի չափը՝ մեկնարկային գնի 5 տոկոս: Աճուրդի հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Գորիսի համայնքապետարանի աշխատակազմ:
Հասցե` ՀՀ, Սյունիքի մարզ, Գորիս համայնք, ք. Գորիս, Անկախության 3
Հեռ..` +37428425696, Էլ. փոստ` gorismunicipality@gmail.com
|
| | |
|
|
|
ՀՈԱԿ ԴԱՍՏԻԱՐԱԿԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ՄՐՑՈՒՅԹ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
ՆՈՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
17/10/2025
|
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
05/11/2025
|
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
ՀՀ Սյունիքի մարզի « Գորիս քաղաքի թիվ 2 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ը 2025 թվականիհոկտեմբերի 17-ից հայտարարում է մրցույթ նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակի թափուր պաշտոնի համար՝ 1 դրույքաչափով: Հայտատու՝ ՀՀ Սյունիքի մարզ «Գորիս քաղաքի թիվ 2 նախադպրոցական ուսումնական հաստատություն » ՀՈԱԿ:
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ Կրթության , գիտության , մշակույթի և սպորտի նախարարի 26.04.2011 թ N416-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջներին համապատասխանող անձինք:
Մանրամասնորեն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=160483
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել ներքոհիշյալ փաստաթղթերը ՝
•դիմում (Ձեւ 1)
•կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ)
•անձը հաստատող փաստաթուղթ
•աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ ( առկայության դեպքում)
•ինքնակենսագրություն (Ձեւ 4)
•մեկ լուսանկար (3×4 չափի)
•այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հաստատատող փաստաթուղթ
•Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.
•հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերն ընդունվում են հրապարակման օրվանից ՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում, աշխատանքային օրերին ՝ ժամը 8․30-ից մինչև 17․30 : Փաստաթղթերը ներկայացնել անձամբ՝ անձը հաստատող փաստաթղթով։
Մրցույթին մասնակել ցանկացող քաղաքացիները կարող են հայտարարությանը հետևել www.goriscity.am կայքերում:
Մրցույթը տեղի կունենա 2025 թ. նոյեմբերի 13-ին, ժամը 11:00-ին, ք. Գորիս, Կոմիտաս 9 հասցեում՝ «Գորիսի թիվ 2 ՆՈՒՀ» ՀՈԱԿ:
Մրցույթն անց է կացվելու 2 փուլով՝ գրավոր և բանավոր:
Հարցաշարին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով՝
https://escs.am/am/news/11978,ՀՀ ԿԳՄՍ նախարարի 25 մարտի 2022 թվականի N 471-Ա/2 հրաման
Տեղեկությունների համար զանգահարել 093118086 հեռախոսահամարին կամ այցելել «Գորիսի թիվ 2 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ:
Հասցե՝ ք. Գորիս, Կոմիտասի 9, Էլ. փոստ՝ gorisitiv2.nuh @mail.ru
|
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ԵՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
ԱՆՆԱ ԴԱՎԹՅԱՆ
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
15/10/2025
|
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
12/11/2025
|
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի համայնքապետարանը բաց մրցույթով` վարձակալությամբ և կառուցապատման իրավունքով տրամադրում է պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հետևյալ հողերը.
ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԸ.
Լոտ 1 – Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Խնձորեսկ գյուղում գտնվող 0,4 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության «Այլ
հողատեսքը» (կադաստրային ծածկագիր 09-045-0127-0044), վարձավճարի մեկնարկային չափ՝ 20000 ՀՀ դրամ, 10 տարի ժամկետով՝
գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով (24․07․2025թ․ թիվ 98-Ա Ավագանու որոշում )։
Լոտ 2 – Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքում գտնվող 0,252 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության
«Արոտավայր» հողատեսքը (կադաստրային ծածկագիր 09-003-0331-0059), վարձավճարի մեկնարկային չափ՝ 15000 ՀՀ դրամ, 10 տարի ժամկետով՝
գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով (24․07․2025թ․ թիվ 98-Ա Ավագանու որոշում )։
Լոտ 3 – Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքում գտնվող 0,465 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության
«Արոտավայր» հողատեսքը (կադաստրային ծածկագիր 09-003-0331-0060), վարձավճարի մեկնարկային չափ՝ 20000ՀՀ դրամ, 10 տարի ժամկետով՝
գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով (24․07․2025թ․ թիվ 98-Ա Ավագանու որոշում )։
Լոտ 4 – Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքում գտնվող 0,6065 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության «Արոտավայր»
հողատեսքը (կադաստրային ծածկագիր 09-003-0331-0061), վարձավճարի մեկնարկային չափ՝ 30000 ՀՀ դրամ,10 տարի ժամկետով՝ գյուղատնտեսական
գործունեություն իրականացնելու նպատակով (24․07․2025թ․ թիվ 98-Ա Ավագանու որոշում )։
Լոտ 5 – Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքում գտնվող 0,419 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության «Արոտավայր»
հողատեսքը (կադաստրային ծածկագիր 09-003-0337-0006), վարձավճարի մեկնարկային չափ՝ 30000 ՀՀ դրամ,10 տարի ժամկետով՝ գյուղատնտեսական
գործունեություն իրականացնելու նպատակով (10․10․2025թ․ թիվ 137-Ա Ավագանու որոշում )։
Լոտ 6 - Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքում գտնվող 0,614 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության «Այլ
հողատեսքը» (կադաստրային ծածկագիր 09-003-0097-0095), վարձավճարի մեկնարկային չափ՝ 45000 ՀՀ դրամ,10 տարի ժամկետով՝ գյուղատնտեսական
գործունեություն իրականացնելու նպատակով (10․10․2025թ․ թիվ 137-Ա Ավագանու որոշում )։
Լոտ 7 – Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող Խնձորեսկ գյուղի թիվ 3 հասցեում գտնվող 0,3257 հա մակերեսով
արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական
նշանակության հողատեսքը (կադաստրային ծածկագիր 09-045-0160-0008), վարձավճարի մեկնարկային չափ՝ 62000 ՀՀ դրամ,10 տարի ժամկետով՝
գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով (10․09․2025թ․ թիվ 119-Ա Ավագանու որոշում )։
ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ
Լոտ 1- Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքի Ավանգարդ 5-րդ թաղամասի թիվ 10/11 հասցեում գտնվող 0,0034հա
մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության «ընդհանուր օգտագործման հողեր» գործառնական նշանակության հողամասը (կադաստրային ծածկ.
09-003-0234-0007), տրամադրել կառուցապատման իրավունքով, տարեկան 1քմ մեկնարկային գինը տարեկան սահմանելով 500 ՀՀ դրամ, 25 (քսանհինգ)
տարի ժամկետով՝ առևտրի տաղավար կառուցելու նպատակով:
Մրցույթը տեղի կունենա 2025 թվականի նոյեմբերի 17-ին ժամը 14.00- ին, Գորիսի համայնքապետարանի շենքում:
Լոտ 7 հողատարածքի նկատմամբ առկա են սահմանափակումներ: Մնացած հողամասերի նկատմամբ սահմանափակումներ (ներառյալ` սերվիտուտների) չկան:
Հայտերն ընդունվում են ամեն օր ժամը 9.00-ից մինչև 18.00-ը (ընդմիջում՝ 13.00-14.00), բացի շաբաթ, կիրակի օրերից, հայտերի ընդունումը և
մասնակիցների գրանցումը դադարեցվում է մրցույթի կայացման օրվանից 3 աշխատանքային օր առաջ, ժամը 18:00-ին:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել`
ա) հայտ,
բ) մրցույթին մասնակցելու համար սահմանված 5000 ՀՀ դրամի չափով վճարի անդորրագիր,
գ) անձնագիր, իրավաբանական անձանց համար` հիմնադիր փաստաթղթեր:
Մրցույթի անցկացման օրը մասնակիցների կողմից վճարվում է նախավճար՝ հողամասի մեկնարկային գնի 5%-ի չափով:
Մրցույթի հաղթող է ճանաչվում լավագույն պայմանները առաջարկող մասնակիցը:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Գորիսի համայնքապետարանի աշխատակազմ:
Հասցե` ՀՀ, Սյունիքի մարզ, Գորիս համայնք, ք. Գորիս, Անկախության 3
Հեռ..` +37428425696
Էլ. փոստ` gorismunicipality@gmail.com
Գորիսի համայնքապետարանի մրցութային հանձնաժողով
|
| | |
|
|
|
ԲՈՒՍԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻ ՄԱՍԻՆ
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
ԱՐՏԱԿ ԲԱՂԴԱԳՅՈՒԼՅԱՆ
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
14/10/2025
|
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
31/12/2025
|
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
ՄԵԿՆԱՐԿՎԵԼ Է ԲՈՒՍԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸ՝ ԱՇՆԱՆԱՑԱՆ ՑՈՐԵՆԻ ՄՇԱԿՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
Ծրագրով նախատեսվում է 2025 թվականին փոխհատուցել մինչև 100 հա մակերեսով աշնանացան ցորենի մշակության կատարվող հիմնական աշխատանքների նախատեսված ծախսերի 50 տոկոսը՝ 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 80000 դրամ:
Դիմելու կարգը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը Շահառուները մինչև ցանքի իրականացումը Ծրագրին մասնակցելու նպատակով թղթային տարբերակով դիմում են /1-ին դիմում/ համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարին՝ դիմումում նշելով մշակվող (նախատեսվող) մշակաբույսի տեսակը, սորտերը, ցանքատարածության վայրը, մակերեսը, բանկային հաշվեհամարը։
Դիմումին կից, թղթային եղանակով, շահառուն ներկայացնում է նաև՝
անձը հաստատող փաստաթղթի պատճենը.
անշարժ գույքի (գյուղատնտեսական նշանակության հողի) նկատմամբ սեփականության իրավունքը հավաստող պետական գրանցման վկայականի պատճենը, պայմանագրային հիմունքներով առնվազն մեկ տարի ժամկետով վարձակալության (ենթավարձակալության) կամ օգտագործման դեպքում՝ նաև նոտարական կարգով վավերացված այդ պայմանագրի պատճենը, կամ համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարի կողմից տրված տեղեկանքը՝ գյուղատնտեսական նշանակության հողը շահառուի կողմից փաստացի օգտագործվելու վերաբերյալ (տեղեկանքում պարտադիր նշվում է շահառուի կողմից փաստացի օգտագործվող հողամասի կադաստրային ծածկագիրը, միևնույն կադաստրային ծածկագրով հողամասը նաև այլ շահառուների կողմից օգտագործվելու դեպքում՝ այդ մասին տեղեկատվություն, ինչպես նաև հողամասի փաստացի օգտագործման պատճառների վերաբերյալ տեղեկատվություն) և դրա հիմք հանդիսացող փաստաթղթերը։ Եթե գրանցված իրավունքն ընդհանուր համատեղ սեփականություն է կամ վարձակալություն (օգտագործում), ապա ներկայացվում է նաև անշարժ գույքի սեփականատիրոջ կամ համասեփականատիրոջ (համասեփականատերերի) գրավոր համաձայնությունը.
գրավոր համաձայնություն՝ ծրագրի շրջանակում շահառուի մասին տեղեկությունները նախարարությանը կամ պետական կառավարման համակարգի այլ մարմնին փոխանցելու մասին․ հայտարարություն (հայտարարության ձևաչափը սահմանվում է համայնքի կողմից)՝ միևնույն հողակտորի վրա նույն նպատակի համար պետական օժանդակության այլ ծրագրերից չօգտվելու մասին տեղեկացված լինելու վերաբերյալ /օրինակ՝ գարնանացան/:
Շահառուները մինչև տվյալ մշակաբույսի բերքահավաքից առավելագույնը 2 ամիս առաջ փոխհատուցում ստանալու նպատակով թղթային եղանակով դիմում են /2-րդ դիմում/ համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարին՝ դիմումում նշելով փաստացի առկա ցանքատարածության տեղը, մակերեսը։ Դիմումին կից ներկայացնում են սերմերի հավաստագրերի պատճենները, «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից տրված սերմերի որակի փորձաքննության արձանագրությունը: Անհրաժեշտության դեպքում շահառուից կարող են պահանջվել սերմերի ձեռքբերման փաստաթղթերը /հանձնման-ընդունման ստացական/, սերմերի պարկերի պիտակները, սերմացուի գումարի փոխանցման անդորրագիրը և այլ փաստաթղթեր:
Հարցերի դեպքում դիմել Գորիսի համայնքապետարանի գյուղատնտեսության և հողօգտագործման բաժին
|
| | |
|
|
|
ՀՈԱԿ ԴԱՍՏԻԱՐԱԿԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ՄՐՑՈՒՅԹ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
ՆՈՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
08/10/2025
|
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
28/10/2025
|
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
ՀՀ Սյունիքի մարզի «Գորիս քաղաքի թիվ 6 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ–ը 2025 թվականի հոկտեմբերի 08 – ից հայտարարում է մրցույթ նախադպրոցական ուսումնական հաստատության 1 դաստիարակի թափուր պաշտոնի համար՝ 1 դրույքաչափով: Հայտատու՝ ՀՀ Սյունիքի մարզի «Գորիս քաղաքի թիվ 6 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ:
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 27.03.2024թ. N20-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջներին համապատասխանող անձը:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել ներքոհիշյալ փաստաթղթերը՝
• դիմում (Ձև 1)
• կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ)
• անձը հաստատող փաստաթուղթ
• աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ ( առկայության դեպքում)
• ինքնակենսագրություն (Ձև 4)
• մեկ լուսանկար (3×4 չափի)
• այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հաստատատող փաստաթուղթ
• Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական
• Հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերն ընդունվում են հրապարակման օրվանից՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում, աշխատանքային օրերին՝ ժամը 08:30-ից մինչև 17:30: Փաստաթղթերը ներկայացնել անձամբ՝ անձը հաստատող փաստաթղթով:
Մրցույթը տեղի կունենա 2025 թ. նոեմբերի 06 - ին, ժամը 11:00-ին, Գորիս քաղաքի թիվ 6 ՆՈՒՀ-ի շենքում՝ Սյունիքի 181/1:
Մրցույթն անց է կացվելու 2 փուլով՝ գրավոր և բանավոր:
Հարցաշարին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով՝
Տեղեկությունների համար զանգահարել՝ 028426288, 094505086 հեռախոսահամարներին կամ այցելել «Գորիս քաղաքի թիվ 6 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ:
Հասցե՝ ք. Գորիս, Սյունիքի 181/1
Էլ. փոստ՝ tiv6nuh1973@mail.ru
|
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |
|