Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքը հայտարարում է մրցույթներ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների թափուր պաշտոնները զբաղեցնելու համար․
1. Գորիսի «Գ․ Աշոտի անվան մշակույթի կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն․
Կազմակերպության գտնվելու վայրն է՝ ՀՀ Սյունիքի մարզ, քաղաք Գորիս, Մ․ Մաշտոցի 5։
Թափուր պաշտոնի հիմնական աշխատավարձի չափը՝ 120000 (մեկ հարյուր քսան հազար) ՀՀ դրամ է։
2․ Գորիսի «Ա․ Սաթյանի անվան երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն․
Կազմակերպության գտնվելու վայրն է՝ ՀՀ Սյունիքի մարզ, քաղաք Գորիս, Անկախության 5։
Թափուր պաշտոնի հիմնական աշխատավարձի չափը՝ 120000 (մեկ հարյուր քսան հազար) ՀՀ դրամ է։
Թափուր պաշտոնի գործառույթներն են՝
1) իրականացնում է կազմակերպության ընթացիկ գործունեության կառավարումն ու ղեկավարումը, հանդես է գալիս հաստատության անունից, ներկայացնում նրա շահերը և կնքում գործարքներ։
2) սահմանում է կազմակերպության կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները ՀՀ օրենսդրությամբ, հիմնադրի որոշումներով և հաստատության կանոնադրությամբ տնօրինում է հաստատության գույքը, այդ թվում ֆինանսական միջոցները
3) աշխատանքի նշանակում ու աշխատանքից ազատում է հաստատության աշխատակիցներին,նրանց նկատմամբ կիրառում խրախուսական միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր
4) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ
5) օրենքով և կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ և վերահսկում դրանց կատարումը,
6) իրականացնում է աշխատանքի բաշխում կազմակերպության աշխատողների միջև ու անհրաժեշտ պայմաններ ստեղծում նրանց մասնագիտական մակարդակի բարձրացման համար,
7) վերահսկողություն է իրականացնում հաստատության աշխատողների կողմից
8) իրենց աշխատանքային պարտականությունների կատարման նկատմամբ,
9) ապահովում է ներքին աշխատանքային կարգապահական կանոնների, աշխատանքի պաշտպանության և անվտանգության տեխնիկայի պահպանումը
10) կազմում է հաստատության հաստիքային ցուցակը և ծախսերի նախահաշիվը ու դրանք ներկայացնում կառավարման մարմինների հաստատմանը․
Իրականացնում է «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով, այլ իրավական ակտերով և կազմակերպության կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթին մասնակցելու իրավունք ունեն տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար ներկայացվող պահանջները բավարարող Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացիները, ովքեր ունեն`
1) բարձրագույն կրթություն.
2) հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ․
3) արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատության տնօրենի դեպքում՝ ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի թիվ 539-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 3-րդ կետով սահմանված պահանջները բավարարող անձը:
4) պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, Աշխատանքային օրենսդրության, համապատասխան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն, «Տեղական ինքնակառավարման մասին», «Գնումների մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքների և այլն)։
Տնօրենի ընտրության լրացուցիչ պայմաններն են`
1) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
2) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.
3) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
4) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություններ.
5) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.
6) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:
Մրցույթն անցկացվելու է երկու փուլով՝
1) թեստավորում.
2) հարցազրույց:
Մրցույթը կկայանա 2025 թվականի դեկտեմբերի 10-ին ժամը 11:00-ին, Գորիսի համայնքապետարանում (ք. Գորիս, Անկախության 3 հասցեում):
Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները Գորիսի համայնքապետարանի աշխատակազմ են ներկայացնում՝
1) դիմում
2) քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին
3) ինքնակենսագրություն.
4) անձնագրի կամ նույնականացման քարտի, բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի, արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակները և պատճենները.
5) տեղեկանք` մշտական բնակության վայրից.
6) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում).
7) մեկ լուսանկար՝ 3 X 4 սմ չափսի.
Մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ՝ անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով։ Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 9:00-18:00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերին:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2025 թվականի նոյեմբերի 25-ը մինչև ժամը 17:00-ը:
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները տեղեկություններ ստանալու համար կարող են ծանոթանալ azdarar.am և goriscity.am կայքերից, ինչպես նաև կարող են դիմել Գորիսի համայնքապետարանի աշխատակազմ /ք. Գորիս, Անկախության 3, հեռ. 0284-2-56-96/։
Գորիսի համայնքապետարանի աշխատակազմ