Այսօր: Ուրբաթ, 3 Հոկտեմբերի 2025թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
01.10.25 Տարեցների միջազգային օրը Գորիսում
Հոկտեմբերի 1-ին՝ Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ, Գորիսի համայնքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպվեց ջերմ և հիշարժան միջոցառում՝ նվիրված համայնքի տարեց բնակիչներին: Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի ժողգործիքների համույթը համերգային ծրագրով հանդես եկավ «Համագործակցության կամար» ՀԿ-ի բարեգործական ճաշարանում՝ ստեղծելով ուրախ և տոնական մթնոլորտ:Միջոցառման հիմնական նպատակն էր տարեցներին շեղել առօրյա հոգսերից և նրանց օրը դարձնել ավելի պայծառ ու տոնական:Օրն առանձնահատուկ դարձավ նաև մեկ այլ հուզիչ իրադարձությամբ. համույթի նախկին աշխատակից Սուսաննա Ղումաշյանը նշեց իր ծննդյան տարեդարձը: Այս առիթով տիկին Ղումաշյանին հանձնվեց պատվոգիր՝ ի գնահատումն նրա երկարամյա բեղմնավոր աշխատանքային ... Մանրամասն
18.09.25 ԳՈՐԾԱՐԿՎԵԼ Է «ՏԵՍԵԼ ԵՄ» ՀԱՎԵԼՎԱԾԸ

Նոր հնարավորություն քաղաքացիների համար


Համայնքիդ խնդիրն այլևս չի մնա անտեսված․

  • Նկարիր
  • Ներբեռնիր «Տեսել եմ» հավելվածը
  • Ուղարկիր քո համայնքապետարանին

Քեզնից ստացված ազդանշանին հետևելու են մասնագետները և կկիսվեն արդյունքով։
Այսուհետև մաքուր, հարմար ու անվտանգ միջավայր ձևավորելու գործում քո ձայնը վճռորոշ է։
teselem.am 

«Teselem» հավելվածը հասանելի է App Store և Google Play-ում

Տեսել ես՝ կիսվիր, միասին կլուծենք

01.09.25 Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ
Սիրելի մանկավարժներ, դպրոցականներ և ուսանողներ, շնորհավորում եմ բոլորիդ սեպտեմբերի 1֊ի` Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։ Այս նշանակալի օրը հատուկ ջերմությամբ եմ շնորհավորում մեր առաջին դասարանցիներին, ովքեր առաջին քայլերն են անում դեպի գիտելիքի աշխարհ։ Շնորհավորում եմ բոլոր աշակերտներին, ուսանողներին, ինչպես նաև կրթական համակարգի անձնվեր աշխատակիցներին՝ մանկավարժներին և դասախոսներին, ովքեր անմնացորդ նվիրումով կերտում են մեր ապագան։Մեր ժողովրդի դարավոր պատմությունը վկայում է, որ գիտելիքը և կրթությունը եղել են մեր գոյության, ինքնության պահպանման և զարգացման անբաժան մասը։ Միայն գիտակից, կրթված, ազգային ոգով լեցուն և հայրենասեր սերունդը կարող է ապահովել մեր երկրի անվտանգությունը, կայուն զարգացումը ... Մանրամասն
31.08.25 Գորիս համայնքի նախադպրոցականները պատրաստ են դպրոցական նոր կյանքին
Գորիս համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություններն այս տարի դպրոց են ճանապարհում 326 սանի։ Երգ ու պարով, երախտիքի խոսքերով և անկեղծ զգացմունքներով լի ուրախ մթնոլորտում երեխաները հրաժեշտ տվեցին իրենց առաջին կրթօջախին։Այստեղ նրանք ձեռք են բերել նախնական գիտելիքներ ու հմտություններ՝ պատրաստ դպրոցական կյանքին։Մանկապարտեզում անցկացրած տարիները լի են եղել ջերմությամբ, սիրով ու ուշադրությամբ։ Համայնքապետարանի կողմից ստեղծվել են բոլոր պայմանները՝ որակյալ կրթություն ու դաստիարակություն ստանալու համար։Շնորհավորում ենք նախադպրոցական ուսումնական հաստատություններն ավարտած բոլոր սաներին և մաղթում հաջողություններ դպրոցական նոր կյանքում։ Վստահ ենք, որ մանկապարտեզում ստացած գիտելիքները և ձևավորված արժեքները ... Մանրամասն
20.08.25 Գորիսի ենթակառուցվածքների արդիականացում
Գորիսում շինարարական աշխատանքների ակտիվությունը տեսանելի է քաղաքի տարբեր հատվածներում։ Տեխնիկայի շարժն ու շինաղմուկը վկայում են լայնածավալ աշխատանքների մասին։
Այս աշխատանքների կոնկրետ օրինակներից է քաղաքի ծայրամասային թաղամասերից մեկը՝ «Չոփչուն Ձոր թաղամասը»։ Երբևէ ասֆալտբետոնե ծածկույթ չունեցած այս հատվածում այժմ, սուբվենցիոն ծրագրի շրջանակում, իրականացվում է կապիտալ նորոգում։ Սա լուծում է տեղի բնակիչների համար տեղաշարժի և կենսական պայմանների հետ կապված վաղեմի խնդիրներ։
19.08.25 Գորիսը և Իրանի Նաին քաղաքը խորացնում են համագործակցության կապերը
Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության Նաին քաղաքից պաշտոնական այցով ժամանած պատվիրակության հետ՝ քաղաքապետ Հասան Շաֆֆիի գլխավորությամբ։ Հանդիպումը, որը տեղի ունեցավ պատվիրակության եռօրյա այցի ավարտին, նպատակ ուներ ամփոփել այցի արդյունքները և նախանշել համագործակցության հետագա քայլերը։Իրենց եռօրյա այցի ընթացքում հյուրերը համայնքի ղեկավարի ուղեկցությամբ հնարավորություն էին ունեցել շրջելու Գորիսում, ծանոթանալու քաղաքի ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ընթացիկ ծրագրերին։Ամփոփիչ հանդիպմանը Նաինի քաղաքապետ Հասան Շաֆֆին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշեց, որ պատվիրակությունը Գորիսից մեկնում է մեծ տպավորություններով։ Հանդիպման ընթացքում ... Մանրամասն
19.08.25 Լուծվեց Բարձրավանի խմելու ջրի խնդիրը
Գորիսի համայնքապետարանի և «ՀիմնաՏավուշ» հիմնադրամի համագործակցության հերթական հաջողությունըԳորիս համայնքի Բարձրավան բնակավայրում լուծվել է խմելու ջրի մատակարարման երկարամյա խնդիրը։ Գորիսի համայնքապետարանի և «ՀիմնաՏավուշ» հիմնադրամի արդյունավետ համագործակցության շնորհիվ իրականացվել է կենսական նշանակության ծրագիր, որի արդյունքում գյուղի բնակիչներն այժմ ապահովված կլինեն կայուն ջրամատակարարմամբ։Տասնամյակներ շարունակ Բարձրավանի բնակիչները բախվում էին խմելու ջրի սակավության խնդրին։ Հին, մաշված ենթակառուցվածքների պատճառով ջրի մեծ կորուստներ էին գրանցվում, իսկ ջրի քանակը չէր բավարարում համայնքի կարիքները։Այս խնդրին համալիր լուծում տալու նպատակով «ՀիմնաՏավուշ» հիմնադրամի ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Գորիս համայնքի ավագանու նիստ 09.03.2019
Գորիս համայնքի ավագանու նիստ 12.02.2019
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50206300@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner