Այսօր: Երկուշաբթի, 20 Հոկտեմբերի 2025թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 109
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ և ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
ԱՆՆԱ ԴԱՎԹՅԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
15/10/2025
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
12/11/2025
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի համայնքապետարանը բաց մրցույթով` վարձակալությամբ  և կառուցապատման իրավունքով տրամադրում է պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հետևյալ հողերը.

ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ

Լոտ 1 – Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Խնձորեսկ գյուղում գտնվող 0,4 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության  «Այլ

հողատեսքը»   (կադաստրային ծածկագիր 09-045-0127-0044), վարձավճարի մեկնարկային չափ՝ 20000 ՀՀ դրամ, 10 տարի ժամկետով՝

գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով (24․07․2025թ․ թիվ 98-Ա Ավագանու որոշում )։

 Լոտ 2 – Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքում գտնվող 0,252 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության 

«Արոտավայր»  հողատեսքը  (կադաստրային ծածկագիր 09-003-0331-0059), վարձավճարի մեկնարկային չափ՝ 15000 ՀՀ դրամ, 10 տարի ժամկետով՝

գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով (24․07․2025թ․ թիվ 98-Ա Ավագանու որոշում )։

Լոտ 3 – Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքում  գտնվող 0,465 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության

«Արոտավայր»     հողատեսքը (կադաստրային ծածկագիր 09-003-0331-0060), վարձավճարի մեկնարկային չափ՝ 20000ՀՀ դրամ, 10 տարի ժամկետով՝

գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով (24․07․2025թ․ թիվ 98-Ա Ավագանու որոշում )։

Լոտ 4 – Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքում գտնվող 0,6065 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության «Արոտավայր»

հողատեսքը (կադաստրային ծածկագիր 09-003-0331-0061), վարձավճարի մեկնարկային չափ՝ 30000 ՀՀ դրամ,10 տարի ժամկետով՝ գյուղատնտեսական

գործունեություն իրականացնելու նպատակով (24․07․2025թ․ թիվ 98-Ա Ավագանու որոշում )։

Լոտ 5 – Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքում գտնվող 0,419 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության «Արոտավայր»

հողատեսքը (կադաստրային ծածկագիր 09-003-0337-0006), վարձավճարի մեկնարկային չափ՝ 30000 ՀՀ դրամ,10 տարի ժամկետով՝ գյուղատնտեսական

գործունեություն իրականացնելու նպատակով (10․10․2025թ․ թիվ 137-Ա Ավագանու որոշում )։

Լոտ 6 - Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքում գտնվող 0,614 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության «Այլ

հողատեսքը» (կադաստրային ծածկագիր 09-003-0097-0095), վարձավճարի մեկնարկային չափ՝ 45000 ՀՀ դրամ,10 տարի ժամկետով՝ գյուղատնտեսական

գործունեություն իրականացնելու նպատակով (10․10․2025թ․ թիվ 137-Ա Ավագանու որոշում )։

Լոտ 7 – Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող Խնձորեսկ գյուղի թիվ 3 հասցեում գտնվող 0,3257 հա մակերեսով

արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական

նշանակության հողատեսքը (կադաստրային ծածկագիր 09-045-0160-0008), վարձավճարի մեկնարկային չափ՝ 62000 ՀՀ դրամ,10 տարի ժամկետով՝

գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով (10․09․2025թ․ թիվ 119-Ա Ավագանու որոշում )։

ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ

Լոտ 1- Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքի Ավանգարդ 5-րդ թաղամասի թիվ 10/11 հասցեում գտնվող 0,0034հա

մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության «ընդհանուր օգտագործման հողեր»  գործառնական նշանակության հողամասը (կադաստրային ծածկ.

09-003-0234-0007), տրամադրել կառուցապատման իրավունքով, տարեկան 1քմ մեկնարկային գինը  տարեկան սահմանելով 500 ՀՀ դրամ, 25 (քսանհինգ)

տարի ժամկետով՝ առևտրի տաղավար կառուցելու նպատակով:

 

Մրցույթը տեղի կունենա 2025 թվականի նոյեմբերի 17-ին ժամը 14.00- ին, Գորիսի համայնքապետարանի շենքում:

 Լոտ 7 հողատարածքի նկատմամբ առկա են սահմանափակումներ: Մնացած հողամասերի նկատմամբ սահմանափակումներ (ներառյալ` սերվիտուտների) չկան:

Հայտերն ընդունվում են ամեն օր ժամը  9.00-ից մինչև 18.00-ը (ընդմիջում՝ 13.00-14.00), բացի շաբաթ, կիրակի օրերից, հայտերի ընդունումը և

մասնակիցների գրանցումը դադարեցվում է մրցույթի կայացման օրվանից 3 աշխատանքային օր առաջ, ժամը 18:00-ին:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել`

ա) հայտ,

բ) մրցույթին մասնակցելու համար սահմանված 5000 ՀՀ դրամի չափով վճարի անդորրագիր,

գ) անձնագիր, իրավաբանական անձանց համար` հիմնադիր փաստաթղթեր:

 

Մրցույթի անցկացման օրը մասնակիցների կողմից վճարվում է  նախավճար՝ հողամասի  մեկնարկային գնի  5%-ի չափով:

Մրցույթի հաղթող է ճանաչվում լավագույն պայմանները առաջարկող մասնակիցը:

 Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Գորիսի համայնքապետարանի աշխատակազմ:

 

Հասցե` ՀՀ, Սյունիքի մարզ, Գորիս համայնք, ք. Գորիս, Անկախության 3

Հեռ..`  +37428425696

Էլ. փոստ` gorismunicipality@gmail.com               

Գորիսի համայնքապետարանի մրցութային հանձնաժողով

Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Գորիս համայնքի ավագանու նիստ 09.03.2019
Գորիս համայնքի ավագանու նիստ 12.02.2019
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50206300@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner