ՀՀ Սյունիքի մարզի « Գորիս քաղաքի թիվ 2 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ը 2025 թվականիհոկտեմբերի 17-ից հայտարարում է մրցույթ նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակի թափուր պաշտոնի համար՝ 1 դրույքաչափով: Հայտատու՝ ՀՀ Սյունիքի մարզ «Գորիս քաղաքի թիվ 2 նախադպրոցական ուսումնական հաստատություն » ՀՈԱԿ:
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ Կրթության , գիտության , մշակույթի և սպորտի նախարարի 26.04.2011 թ N416-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջներին համապատասխանող անձինք:
Մանրամասնորեն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=160483
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել ներքոհիշյալ փաստաթղթերը ՝
•դիմում (Ձեւ 1)
•կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ)
•անձը հաստատող փաստաթուղթ
•աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ ( առկայության դեպքում)
•ինքնակենսագրություն (Ձեւ 4)
•մեկ լուսանկար (3×4 չափի)
•այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հաստատատող փաստաթուղթ
•Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.
•հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերն ընդունվում են հրապարակման օրվանից ՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում, աշխատանքային օրերին ՝ ժամը 8․30-ից մինչև 17․30 : Փաստաթղթերը ներկայացնել անձամբ՝ անձը հաստատող փաստաթղթով։
Մրցույթին մասնակել ցանկացող քաղաքացիները կարող են հայտարարությանը հետևել www.goriscity.am կայքերում:
Մրցույթը տեղի կունենա 2025 թ. նոյեմբերի 13-ին, ժամը 11:00-ին, ք. Գորիս, Կոմիտաս 9 հասցեում՝ «Գորիսի թիվ 2 ՆՈՒՀ» ՀՈԱԿ:
Մրցույթն անց է կացվելու 2 փուլով՝ գրավոր և բանավոր:
Հարցաշարին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով՝
https://escs.am/am/news/11978,ՀՀ ԿԳՄՍ նախարարի 25 մարտի 2022 թվականի N 471-Ա/2 հրաման
Տեղեկությունների համար զանգահարել 093118086 հեռախոսահամարին կամ այցելել «Գորիսի թիվ 2 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ:
Հասցե՝ ք. Գորիս, Կոմիտասի 9, Էլ. փոստ՝ gorisitiv2.nuh @mail.ru