Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով «ԱԲԻՏ» ՍՊԸ-ի կողմից տրված ավտոմեքենայի գնահատման հաշվետվությունները և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող գույքերը՝ ավտոմեքենաները, հրապարակային սակարկություններով օտարել.
1) SUZUKI GRAND VITARA 2.7 մակնիշի ավտոմեքենան (հաշվառման համարանիշը՝ 855 LL 70, սեփականության վկայական՝ N 14CC825013, թողարկման տարեթիվը՝ 2007թ.) մեկնարկային գին սահմանելով 1800000 (մեկ միլիոն ութ հարյուր հազար) ՀՀ դրամ:
2) KIA OPTIMA 2.4 մակնիշի ավտոմեքենան (հաշվառման համարանիշը՝ 493 CR 61, սեփականության վկայական՝ N 14YY516012, թողարկման տարեթիվը՝ 2012թ.) մեկնարկային գին սահմանելով 2100000 (երկու միլիոն հարյուր հազար) ՀՀ դրամ:
3) VAZ 21214-120-20 մակնիշի ավտոմեքենան (հաշվառման համարանիշը՝ 921 LL 70, սեփականության վկայական՝ N 14XX048845, թողարկման տարեթիվը՝ 2006թ.) մեկնարկային գին սահմանելով 700000 (յոթ հարյուր հազար) ՀՀ դրամ:
4) GAZ 31105 մակնիշի ավտոմեքենան (հաշվառման համարանիշը՝ 701 CX 61, սեփականության վկայական՝ N 14YY848671, թողարկման տարեթիվը՝ 2008թ.) մեկնարկային գին սահմանելով 420000 (չորս հարյուր քսան հազար) ՀՀ դրամ:
2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: |