Այսօր: Չորեքշաբթի, 22 Հոկտեմբերի 2025թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 148
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ


Ինչպե՞ս ճանաչվել խնամակալ կամ հոգաբարձու

Խնամակալ կամ հոգաբարձու ճանաչվելու համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում համայնքի ղեկավարին:

Համայնքի ղեկավարը դիմումը մակագրում է Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նախագահին: Գործը հանձնաժողովի նախագահի կողմից ուսումնասիրվելուց հետո, բնակչից պահանջվում է օրենքով պահանջվող համապատասխան փաստաթղթեր`

1. դիմողի անձնագիրը և նրա պատճեն,

2. առանց ծնողական խնամքի մնացած երեխաների ծննդյան վկայականները,

3. խնամակալ նշանակվող անձի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական տեղեկանք,

4. տեղեկանք իր և երեխաների բնակության վայրի մասին,

5. անձին անգործունակ ճանաչելու կամ սահմանափակ գործունակ ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռ:

Հանձնաժողովի հերթական նիստում քննարկվում է (նպատակահարմար է դիմումատուի մասնակցությամբ), անհրաժեշտության դեպքում կատարվում է դիմումատուի և խնամակալի կյանքի պայմանների հետազոտում, և տալիս է իր եզրակացությունը: Որից հետո դիմումը քաղաքապետի որոշմամբ բավարարվում կամ մերժվում է: Վերջինիս դեպքում, օրենքով սահմանված կարգով, բնակիչը կարող է բողոքարկել դատական կարգով: Որոշման մեկ օրինակը տրվում է բնակչին, իսկ մյուս օրինակը պահվում է քարտուղարությունում:

Գորիս համայնքի Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի հասցեն է` ք. Գորիս, Անկախության 3, համայնքապետարան:

will my husband cheat again read women who cheated
abortion pill cost vacuum aspiration abortion abortion clinc

Տեսնել ավելին

Պատասխանատու կազմակերպություն ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Պատասխանատու անձ ԱԲԳԱՐՅԱՆ ՄԱՐԻԱՆՆԱ (ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏ)
Ստեղծման ամսաթիվ 08/02/2006
Վերջին խմբագրման ամսաթիվ 21/09/2025
Թեմա Իրավունք
Փաստաթղթերի նմուշներ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50206300@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner