ՀՀ Սյունիքի մարզի «Գորիս քաղաքի թիվ 2 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ը ս/թ հունիսի 5-ից հայտարարում է մրցույթ նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակի թափուր պաշտոնի համար՝ 1 դրույքաչափով։ Մրցույթին կարող է մասնակցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի մարտի 27-ի N 20-Ն հրամանով սահմանված պաշտոնի նկարագրի պահանջներին համապատասխանող անձը։ http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=191438
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․
1) դիմում
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ)
3) անձը հաստատող փաստաթուղթ
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում)
5) ինքնակենսագրություն
6) մեկ լուսանկար՝ 3x4
7) այլ պետության քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հաստատող փաստաթուղթ
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)
Մրցույթը անց է կացվելու 2025 թ․ հուլիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, ք․ Գորիս, Կոմիտասի 9 հասցեում։
Փաստաթղթերը պետք է ներկայացնել անձամբ՝ անձը հաստատող փաստաթղթով։
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 08։30-ից մինչև 17։30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից։ Մրցույթին մասնակցելու մասին փաստաթղթերն ընդունվում են կայքերում հրապարակման օրվանից 20 աշխատանքային օրվա ընթացքում՝ վերջնաժամկետը մինչև 2025 թ․ հուլիսի 3-ը՝ ժամը 17։30-ը։ Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները կարող են հայտարարությանը հետևել նաև լիազոր մարմնի պաշտոնական կայքում՝ goriscity.am։
Մրցույթը անց է կացվելու 2 փուլով՝ գրավոր և բանավոր։ Հարցաշարին մասնակցելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով՝ https://escs.am/files/files/2024-10-23/cabaf0475d7f79ebda1d3b036d05e5d0.pdf։
Տեղեկությունների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ +37493118086, կամ այցելել «Գորիս քաղաքի թիվ 2 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ։ Հասցե՝ ք․ Գորիս, Կոմիտասի 9։ էլ․փոստ՝ jasmena.khachatryan@mail.ru ։