Այսօր: Ուրբաթ, 4 Հուլիսի 2025թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 29
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
ԱՐՏԱԿ ԲԱՂԴԱԳՅՈՒԼՅԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
04/07/2025
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
13/08/2025
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքը հայտարարում է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր ընտրելու մրցույթ՝ թիվ 1, թիվ 2, թիվ 3, թիվ 4 ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիների համար.

ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

1. Հայտ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1994-Ն որոշման N2 ձևի։

2.* Ավտոբուսների գրանցման վկայագրեր (ժամանակավոր կտրոն):

3.*Ավտոբուսի նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունքի առկայությունը հավաստող փաստաթուղթ:

4.*Ավտոբուսն այլ տեuակի վառելիքով շահագործելու համար վերաuարքավորելու (կահավորելու) դեպքում` շահագործման և վերասարքավորման oրինականությունը հաuտատող փաuտաթուղթ:

5. Հավաքակայանի սեփականության կամ օգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթեր,գիշերակացով երթուղիների դեպքում վերջնակետում ավտոբուսների կայանումը, պահպանումը, նախաուղերթային տեխնիկական զննումը և վարորդների բուժզննումն ապահովելու նպատակով կնքված պայմանագրեր:

6. Ավտոկայարանային ծառայություն մատուցող կազմակերպության հետ կնքված սպասարկման նախնական, իսկ ներհամայնքային փոխադրումների դեպքում երթակարգավարական ծառայություններ մատուցող կազմակերպության հետ կնքված ծառայություններ մատուցելու նախնական պայմանագիր (գործող պայմանագրի առկայության դեպքում նախնական պայմանագիր չի պահանջվում):

7. Փակ ծրարով ներկայացնում է երթուղու uպաuարկման համար առաջարկվող մեկ ուղևոր և ուղեբեռ (եթե սահմանված է) փոխադրավարձը։ Նշված փաստաթղթերի պատճենները ներկայացվում են մեկ օրինակից, կազմակերպության կողմից սոսնձված և ստորագրված փաթեթով:

*Չի ներկայացվում հայտ-պարտավորագիր ներկայացնելու դեպքում։

Մրցույթի անցկացման օրը՝ 2025 թվականի օգոստոսի 20-ին ժամը՝ 11:00-ին, ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, Անկախության 3 հասցեում, համայնքապետարանի նիստերի դահլիճ։

Փաթեթների բացման oրը՝ 2025 թվականի օգոստոսի 19-ին, ժամը 11։00-ին՝ ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, Անկախության 3 հասցեում, համայնքապետարանի նիստերի դահլիճ։

Հայտերն ընդունվում են ՀՀ Սյունիքի մարզ ք. Գորիս, Անկախության 3 հասցեում, համայնքապետարանի վարչական շենքում, ամեն օր՝ ժամը 9 :00 – 17:00, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետն է՝ 2025 թվականի օգոստոսի 13-ին ժամը 17։00-ն։

Մրցույթն անց է կացվում Հայաստանի Հանրապետության Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1994-Ն որոշման պահանջներին համապատասխան։ Չվացուցակներին ծանոթանալու համար անցնել հետևյալ հղումներով՝

https://goriscity.am/Pages/Misc/Announces/view.aspx?recID=769

https://goriscity.am/Pages/Misc/Announces/view.aspx?recID=770

https://goriscity.am/Pages/Misc/Announces/view.aspx?recID=771

https://goriscity.am/Pages/Misc/Announces/view.aspx?recID=772

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել՝ +374-284-2-25-52 հեռախոսահամարով։

ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
file (50.5ԿԲ)
Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Գորիս համայնքի ավագանու նիստ 09.03.2019
Գորիս համայնքի ավագանու նիստ 12.02.2019
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50206300@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner