Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիսի համայնքապետարանը հայտարարում է մրցույթներ` նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար.
1. ՀՀ Սյունիքի մարզի «Գորիս քաղաքի Վազգեն Սարգսյանի անվան թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն․ Կազմակերպության գտնվելու վայրն է՝ ՀՀ Սյունիքի մարզ, քաղաք Գորիս, Գուսան Աշոտ 24/4/։ Թափուր պաշտոնի հիմնական աշխատավարձի չափը 110000 (մեկ հարյուր տասը հազար) ՀՀ դրամ է։
2․ ՀՀ Սյունիքի մարզի «Գորիս քաղաքի թիվ 3 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն․ Կազմակերպության գտնվելու վայրն է՝ ՀՀ Սյունիքի մարզ, քաղաք Գորիս, Գետափնյա 17։ Թափուր պաշտոնի հիմնական աշխատավարձի չափը 110000 (մեկ հարյուր տասը հազար) ՀՀ դրամ է։
3․ ՀՀ Սյունիքի մարզի «Գորիս քաղաքի թիվ 4 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն․ Կազմակերպության գտնվելու վայրն է՝ ՀՀ Սյունիքի մարզ, քաղաք Գորիս, Բակունցի 62։ Թափուր պաշտոնի հիմնական աշխատավարձի չափը 110000 (մեկ հարյուր տասը հազար) ՀՀ դրամ է։
4. Սյունիքի մարզի Գորիս համայնքի «Քարահունջի նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն․ Կազմակերպության գտնվելու վայրն է՝ ՀՀ Սյունիքի մարզ, Գորիս համայնք, բնակավայր Քարահունջ, փողոց 11, շենք 33։ Թափուր պաշտոնի հիմնական աշխատավարձի չափը 110000 (մեկ հարյուր տասը հազար) ՀՀ դրամ է։
5․ Սյունիքի մարզի Գորիս համայնքի «Ներքին Խնձորեսկի նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն․ Կազմակերպության գտնվելու վայրն է՝ ՀՀ Սյունիքի մարզ, Գորիս համայնք, բնակավայր Ներքին Խնձորեսկ, փողոց 4, շենք 21։ Թափուր պաշտոնի հիմնական աշխատավարձի չափը 110000 (մեկ հարյուր տասը հազար) ՀՀ դրամ է։
• Նշված թափուր պաշտոնները զբաղեցնելու համար՝
Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար ներկայացվող պահանջները բավարարող Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացիները, ովքեր ունեն՝
1) բարձրագույն կրթություն
2) վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի կամ հանրային ծառայության ոլորտի առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ
3) «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով նախատեսված կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով վերապատրաստված և նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր).
4) պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, Աշխատանքային օրենսդրության, համապատասխան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն, «Տեղական ինքնակառավարման մասին», «Գնումների մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքների և այլն)։
Տնօրենի ընտրության լրացուցիչ պայմաններն են`
1) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
2) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.
3) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
4) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություններ.
5) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.
6) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն։
• Նշված թափուր պաշտոնների գործառույթներն են՝
1) իրականացնում է հաստատության ընթացիկ կառավարումը և ղեկավարումը, ուսումնադաստիարակչական, վարչատնտեսական աշխատանքները հաստատության կանոնադրության և այլ իրավական ակտերին համապատասխան.
2) որոշում է հաստատության գործունեության ռազմավարությունը, զարգացման նպատակներն ու խնդիրները, ընդունում որոշումներ այդ աշխատանքների ծրագրային պլանավորման համար.
3) ապահովում է Կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատված կրթական ծրագրերի իրականացումը.
4) կրում է պատասխանատվություն կրթության որակի և բովանդակության, կրթական գործընթացի կազմակերպման, կրթական ծրագրերին համապատասխան՝ տարեկան ուսումնական ժամանակացույցի կազմման համար.
5) կրում է պատասխանատվություն ներքին կարգապահական կանոնների մշակման և ներդրման համար, սաների և աշխատողների իրավունքների և ազատության պահպանման համար.
6) ձևավորում է սաների տարիքային խմբերի համակազմը՝ հաստատության կանոնադրության և Կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի պահանջներին համապատասխան.
7) խրախուսում և խթանում է աշխատողների ստեղծագործական նախաձեռնությունը, աջակցում կոլեկտիվում բարենպաստ բարոյահոգեբանական մթնոլորտի ձևավորմանն ու պահպանմանը.
8) ստեղծում է անհրաժեշտ պայմաններ աշխատողների մասնագիտական զարգացման համար.
9) կազմակերպում է կրթական գործընթացի մեթոդական, նյութատեխնիկական հագեցվածության ապահովումը` սահմանված նորմատիվների պահանջներին համապատասխան.
Մրցույթը կկայանա 2025 թվականի օգոստոսի 7-ին ժամը 11:00-ին, Գորիսի համայնքապետարանում (ք․ Գորիս, Անկախության 3 հասցեում):
Թափուր պաշտոնների մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները Գորիսի համայնքապետարանի աշխատակազմ են ներկայացնում՝
1) դիմում
2) մեկ լուսանկար՝ 3 X 4 սմ չափսի
3) քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին
4) ինքնակենսագրություն.
5) անձնագրի կամ նույնականացման քարտի, բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի, արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի, նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի դեպքում հավաստագրի՝ բնօրինակները և պատճենները.
6) տեղեկանք` մշտական բնակության վայրից.
7) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում).
Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի մրցույթը անցկացվում է մեկ փուլով՝ հարցազրույցի միջոցով։
Մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ՝ անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով։
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 9:00-18:00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերին:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2025 թվականի հուլիսի 24-ը մինչև ժամը 17:00-ը:
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները տեղեկություններ ստանալու համար կարող են ծանոթանալ azdarar.am և goriscity.am կայքերից, ինչպես նաև կարող են դիմել Գորիսի համայնքապետարանի աշխատակազմ /ք. Գորիս, Անկախության 3, հեռ. 077074515/ ։
Գորիսի համայնքապետարան