ՀՀ Սյունիքի մարզի «Գորիս քաղաքի թիվ 4 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ը ս/թ փետրվարի 20-ից հայտարարում է մրցույթ նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակի թափուր պաշտոնի համար՝ 1 դրույքաչափով:
Մրցույթին կարող է մասնակցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի մարտի 27-ի N 20-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջներին համապատասխանող անձը՝ http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=191438
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
1) դիմում
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ)
3) անձը հաստատող փաստաթուղթ
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում)
5) ինքնակենսագրություն
6) մեկ լուսանկար` 3x4 չափի
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)
Մրցույթն անց է կացվելու 2025 թվականի մարտի 26-ին՝ ժամը 11:00-ին, ք. Գորիս՝ Բակունցի 62 հասցեում:
Փաստաթղթերը պետք է ներկայացնել անձամբ՝ անձը հաստատող փաստաթղթով:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 08։30-ից մինչև 17:30-ը, բացի շաբաթ, կիրակի օրերից:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը մինչև 2025 թվականի մարտի 19-նն է՝ ժամը 17:30-ը:
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները կարող են հայտարարությանը հետևել նաև goriscity.am կայքում:
Մրցույթն անց է կացվելու 2 փուլով՝ գրավոր և բանավոր:
Հարցաշարին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով՝
https://escs.am/files/files/2024-10-23/cabaf0475d7f79ebda1d3b036d05e5d0.pdf
Տեղեկությունների համար զանգահարել 094515053 հեռախոսահամարին կամ այցելել «Գորիս քաղաքի թիվ 4 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ:
Հասցե` ք.Գորիս, Բակունցի 62
Էլ. փոստ` tiv4.nuh@mail.ru