ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի համայնքապետարանը բաց դասական աճուրդով օտարում է համայնքային սեփականություն հանդիսացող հետևյալ անշարժ գույքերը.
Լոտ 1 - ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքի Ս․ Առաքելյան փողոցի թիվ 4/11 հասցեի անշարժ գույքը (48,6քմ երկրորդական հումքի ընդունման կետ և դրա օգտագործման ու սպասարկման համար առանձնացված 0.01117 հեկտար մակերեսով հողամաս, կադաստրային ծածկագիր՝ 09-003-0252-0035), աճուրդի մեկնարկային գինն է՝ 3150058 (երեք միլիոն մեկ հարյուր հիսուն հազար հիսունութ) ՀՀ դրամ` համաձայն անշարժ գույքի գնահատման հաշվետվության («Կապիտալ Գեո» ՍՊԸ, Որակավորման վկայական N ԳԳ 2024-11):
Լոտ 2 - ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքի Օրբելյանների փողոցի թիվ 20/2 հասցեի անշարժ գույքը (117,3քմ պահեստը, 0,7քմ պարիսպը և դրանց օգտագործման ու սպասարկման համար առանձնացված 0,01695 հեկտար մակերեսով հողամաս, կադաստրային ծածկագիր՝ 09-003-0077-0024), աճուրդի մեկնարկային գինն է՝ 5300000 (հինգ միլիոն երեք հարյուր հազար) ՀՀ դրամ` համաձայն անշարժ գույքի գնահատման հաշվետվության («Կալգարի» ՍՊԸ, Որակավորման վկայական N ԳԳ 2022-44):
Աճուրդը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 17-ին ժամը 14.00-ին, Գորիսի համայնքապետարանի շենքում:
Նշված հողամասի նկատմամբ սահմանափակումներ (ներառյալ` սերվիտուտների) չկան:
Հայտերն ընդունվում են ամեն օր ժամը 9.00-ից մինչև 18.00-ը (ընդմիջում՝ 13.00-14.00), բացի շաբաթ, կիրակի օրերից, հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում է աճուրդի կայացման օրվանից 3 աշխատանքային օր առաջ, ժամը 18:00-ին:
Աճուրդի կանոնակարգին մասնակիցները կարող են ծանոթանալ ամեն օր ժամը 9:00–18:00 ընկած ժամանակահատվածում:
Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել`
ա) հայտ,
բ) աճուրդին մասնակցելու համար սահմանված 10000 ՀՀ դրամի չափով վճարի անդորրագիր,
գ) անձնագիր, իրավաբանական անձանց համար` հիմնադիր փաստաթղթեր,
Աճուրդի անցկացման օրը մասնակիցների կողմից վճարվում է նախավճար՝ հողամասի մեկնարկային գնի 50 տոկոսի չափով: Աճուրդի նվազագույն քայլի չափը՝ մեկնարկային գնի 5 տոկոս: Աճուրդի հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Գորիսի համայնքապետարանի աշխատակազմ:
Հասցե` ՀՀ, Սյունիքի մարզ, Գորիս համայնք, ք. Գորիս, Անկախության 3
Հեռ..` +37428425696, Էլ. փոստ` gorismunicipality@gmail.com