ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի համայնքապետարանը բաց մրցույթով վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրում է համայնքային սեփականություն հանդիսացող հետևյալ հողերը.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ
Լոտ 1 – Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Հարթաշեն գյուղում գտնվող 0,05312 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության «Արոտավայր» հողատեսքը (կադաստրային ծածկագիր 09-055-0101-0136), վարձավճարի մեկնարկային չափ՝ 5000 ՀՀ դրամ, 10 տարի ժամկետով՝ գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով (17․05․2024թ․ թիվ 89-Ա Ավագանու որոշում )։
Լոտ 2 – Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Խնձորեսկ գյուղում գտնվող 0,13262 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության «Արոտավայր» հողատեսքը (կադաստրային ծածկագիր 09-045-0132-0166), վարձավճարի մեկնարկային չափ՝ 5000 ՀՀ դրամ, 10 տարի ժամկետով՝ գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով ( 27.06.2024թ․ թիվ 152-Ա Ավագանու որոշում )։
Լոտ 3 – Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Վերիշեն գյուղում գտնվող 0,04852 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության « Այլ հողատեսքը» ( կադաստրային ծածկագիր 09-096-0369-0004), վարձավճարի մեկնարկային չափ՝ 5000 ՀՀ դրամ, 10 տարի ժամկետով՝ գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով ( 11․10․2024թ․ թիվ 198 -Ա Ավագանու որոշում )։
Լոտ 4 – Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Խնձորեսկ գյուղում գտնվող 0,14187 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության « Արոտավայր» հողատեսքը ( կադաստրային ծածկագիր 09-045-0132-0168), վարձավճարի մեկնարկային չափ՝ 5000 ՀՀ դրամ, 10 տարի ժամկետով՝ գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով ( 11․10․2024թ․ թիվ 199 -Ա Ավագանու որոշում )։
ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ
Լոտ 1- Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքի Գ․Արզումանյան փողոցի թիվ 1/14 հասցեում գտնվող 0,0126հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության «ընդհանուր օգտագործման հողեր» գործառնական նշանակության հողամասը (կադաստրային ծածկ. 09-003-0236-0035, 09-003-0005-0071), տրամադրել կառուցապատման իրավունքով, հողատարածքի տարեկան մեկնարկային գինը սահմանելով 60000 /վաթսուն հազար/ ՀՀ դրամ, 10 /տասը/ տարի ժամկետով՝ սպասարկման տաղավար կառուցելու նպատակով:
Մրցույթը տեղի կունենա 2024 թվականի նոյեմբերի 19-ին ժամը 14.00- ին, Գորիսի համայնքապետարանի շենքում:
Նշված հողամասի նկատմամբ սահմանափակումներ (ներառյալ` սերվիտուտների) չկան:
Հայտերն ընդունվում են ամեն օր ժամը 9.00-իցմինչև 18.00-ը (ընդմիջում՝ 13.00-14.00), բացիշաբաթ, կիրակի օրերից, հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում է մրցույթի կայացման օրվանից 3 աշխատանքային օր առաջ, ժամը 18:00-ին:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել`
ա) հայտ,
բ) մրցույթին մասնակցելու համար սահմանված 5000 ՀՀ դրամի չափով վճարի անդորրագիր,
գ) անձնագիր, իրավաբանական անձանց համար` հիմնադիր փաստաթղթեր:
Մրցույթի անցկացման օրը մասնակիցների կողմից վճարվում է նախավճար՝ հողամասի մեկնարկային գնի 5%-ի չափով:
Մրցույթի հաղթող է ճանաչվում լավագույն պայմանները առաջարկող մասնակիցը:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Գորիսի համայնքապետարանի աշխատակազմ:
Հասցե` ՀՀ, Սյունիքի մարզ, Գորիս համայնք, ք. Գորիս, Անկախության 3
Հեռ..` +37428425696
Էլ. փոստ` gorismunicipality@gmail.com
Գորիսի համայնքապետարանի մրցութային հանձնաժողով