Այսօր: Երեքշաբթի, 10 Դեկտեմբերի 2024թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
ԱՐՏԱԿ ԲԱՂԴԱԳՅՈՒԼՅԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
18/06/2024
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
28/06/2024
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Գորիս համայնքում սոցիալական ծառայությունների մասնակցային պլանավորման և սոցիալական ներառման գործընթացն ապահովող հանձնաժողովի ստեղծման մասին

Գորիս համայնքի ղեկավարը նախաձեռնում է համայնքում ստեղծել սոցիալական ծառայությունների մասնակցային պլանավորման և սոցիալական բարեփոխումների գործընթացն ապահովող հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով):

Հանձնաժողովի ստեղծման նպատակն է նպաստել համայնքում սոցիալական կարիքների բացահայտմանը, կարիքներից բխող մասնակցային սոցիալական ծրագրերի մշակմանը, դրանց իրականացման համար ֆինանսական միջոցների հայթայթմանը, համայնքի կողմից մատուցվող սոցիալական ծառայությունների որակի բարելավմանը։

Հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել՝

1) համայնքի ավագանուց՝ մինչև երկու անդամ,

2) սոցիալական աշխատողներից՝ մինչև երկու անդամ,

3) համայնքապետարանի աշխատակազմից՝ մինչև երկու անդամ,

4) համայնքային ենթակայության կազմակերպություններից՝ մինչև երկու անդամ,

5) համայնքում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպություններից՝ մինչև 5 անդամ,

6) համայնքում սոցիալական ծառայություններ մատուցող կառույցների ներկայացուցիչներից՝ մինչև երեք անդամ

7) համայնքի բնակիչ հանդիսացող, սոցիալական ծառայություններ ստացող շահագրգիռ անձանցից՝ մինչև չորս անդամ։

Հանձնաժողովի կազմում ընդգրկվելու ցանկություն ունեցող և վերոնշյալ կատեգորիաներին պատկանող անձինք, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները և համայնքի բնակիչ հանդիսացող շահագրգիռ անձինք պետք է լրացնեն ստորև ներկայացված հետաքրքրության հայտադիմումը և սույն հայտարարության հրապարակումից հետո՝ 10 օրվա ընթացքում՝ մինչև ս/թ․ հունիսի 28-ը, ժամը՝ 18։00, հայտն ուղարկեն համայնքապետարան՝ հետևյալ էլեկտրոնային հասցեով՝  gorismunicipality@gmail.com

Հայտադիմումները կդիտարկվեն և կընտրվեն սույն նպատակով ձևավորված հանձնաժողովի կողմից։

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսոհամարով՝ 094-97-66-77:

ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
file (17.3ԿԲ)
Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Գորիս համայնքի ավագանու նիստ 09.03.2019
Գորիս համայնքի ավագանու նիստ 12.02.2019
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50206300@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner