Գորիս համայնքի հարգելի՛ բնակիչներ
Հրավիրում ենք ձեզ Գորիս համայնքի 2024 թ. բյուջեի հանրային քննարկմանը: Համոզված ենք, որ այն կիրականանա կառուցողական մթնոլորտում, կօգնի վերհանել և լուծել համայնքի առաջնահերթ հիմնախնդիրները:
Բյուջեի հանրային քննարկումը տեղի կունենա Գորիսի համայնքապետարանի նիստերի դահլիճում դեկտեմբերի 06-ին, ժամը՝ 14:00-ին:
Գորիսի համայնքապետարանն ակնկալում է համայնքի ավագանու անդամների, հասարակական կազմակերպությունների և բնակչության շահագրգիռ մոտեցումը ու ակտիվ ներգրավվածությունը բյուջեի քննարկմանը: