Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 76
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
30.06.25 Գորիսում անցկացվեց «Սպորտլանդիա-2025»-ը
Գորիսում սպորտի զարգացումը՝ համայնքային առաջնահերթություն. «Սպորտլանդիա»-ն համախմբեց փոքրիկ մարզիկներինԳորիս համայնքում սպորտի զարգացումն ու մասսայականացումը համայնքային քաղաքականության կարևորագույն ուղղություններից է։ Համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուշադրության կենտրոնում է նաև նախադպրոցական տարիքից երեխաների մոտ առողջ ապրելակերպի սերմանումը և նրանց ֆիզիկական դաստիարակությունը։Այս սկզբունքի վառ օրինակ է Գորիսի համայնքապետարանի նախաձեռնությամբ անցկացված «Սպորտլանդիա-2025» մարզական միջոցառումը, որը Գրիգոր Տաթևացու անվան հրապարակում համախմբել էր համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատությունների տասը թիմերի։Միջոցառման գլխավոր նպատակն էր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ... Մանրամասն
27.06.25 Գորիս համայնքի Բարձրավան բնակավայրում լայնածավալ աշխատանքներ են մեկնարկել
Համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի նախաձեռնությամբ և միջոցներով կառուցվում է կենսական նշանակության ճանապարհ, որը հասանելի կդարձնի շուրջ 16 հեկտար այգիներ՝ ստեղծելով զարգացման նոր հեռանկարներ տեղի բնակիչների համար։Տարիներ շարունակ Բարձրավանի այս բերրի հողերը, որոնք իդեալական են մրգատու այգիներ հիմնելու համար, փաստացի մնացել են գյուղատնտեսական շրջանառությունից դուրս։ Պատճառը դեպի այգիներ տանող ճանապարհի բացակայությունն էր, ինչը գյուղտեխնիկայի համար տարածքը դարձնում էր անհասանելի՝ բնակիչներին զրկելով եկամտի կարևոր աղբյուրից և հողը արդյունավետ օգտագործելու հնարավորությունից։Խնդրին տրվում է համալիր լուծում։ Ճանապարհի կառուցմանը զուգահեռ, Գորիսի համայնքապետարանը, համագործակցելով ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ... Մանրամասն
13.06.25 Գորիսում նշվեց Ա․ Բակունցի ծննդյան 126-ամյակը
Այս տարի լրանում է հայ գրող, խոսքի արվեստի մեծագույն գիտակ Ակսել Բակունցի ծննդյան 126-ամյակը։Ավանդույթի համաձայն՝ ներկաները ծաղիկներ խոնարհեցին մեծանուն գրողի կիսանդրուն, իսկ բակունցների հյուրընկալ հարկի ներքո հնչեցին երախտագիտության ու սիրո խոսքեր։Գորիսի համայնքապետարանի և Ա․ Բակունցի տուն-թանգարանի կազմակերպած գրական-երաժշտական միջոցառմանը կատարումներով հանդես եկան Գ․ Աշոտի անվան մշակույթի կենտրոնի ժողգործիքների համույթը, «Մեծ Հայք» պարային ստուդիան, ինչպես նաև գրողի անունը կրող դպրոցի աշակերտները։Թանգարանում ներկայացվեց նաև գեղանկարիչ Արամ Մաշուրյանի վրձնած դիմանկարները՝ «Գորիսյան դիմանկարային պատում» խորագրով, որոնք ներկայացնում են Գորիսի մերօրյա մտավորականներին, քաղաքային ... Մանրամասն
10.06.25 Գորիսը հյուրընկալել էր գիտության և մշակույթի վաստակավոր գործիչների
Հայտնի մտավորական Մարտիկ Գասպարյանի նախաձեռնությամբ Գորիսը հյուրընկալել էր գիտության և մշակույթի վաստակավոր գործիչների՝ Յուրի Սուվարյանին, Գուրգեն Մելիքյանին, Սամվել Մուրադյանին, Վարդան Խաչատրյանին, Արթուր Ղարագյոզյանին, Աշոտ Գևորգյանին, Նորայր Մուրադյանին և ուրիշների։ Գորիսի գիտական և ստեղծագործ մտավորականության, գրականության, արվեստի և մշակույթի ներկայացուցիչների հետ տեղի ունեցավ բովանդակալից ու երկար սպասված հանդիպում։Հյուրերին ջերմորեն ողջունեց Գորիսի համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սոցիալական հարցերի բաժնի պետ Արմինե Հովակիմյանը, բարձր գնահատեց նրանց ավանդը գիտության, մշակույթի զարգացման մեջ, նշեց, որ ոգևորիչ է Գորիսում նման միջոցառումների կազմակերպումը։Գորիսի ... Մանրամասն
09.06.25 Առուշ Առուշանյանն ընդունել է Թիերի Կովակսին
Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանն ընդունել է Ֆրանսիայի Վիեն քաղաքի քաղաքապետ Թիերի Կովակսին և փոխքաղաքապետ Լևոն Սակունցին։Հանդիպման օրակարգում քույր քաղաքների միջև արդեն իսկ ձևավորված արդյունավետ համագործակցության ամփոփումն էր և զարգացման նոր հեռանկարների քննարկումը։ Քաղաքապետերն արձանագրել են, որ մինչ օրս իրականացված հետևողական քայլերի շնորհիվ զգալի դրական փոփոխություններ են գրանցվել մի շարք ոլորտներում։ Մասնավորապես, հաջողությամբ կյանքի են կոչվել մշակութային փոխանակումների և կրթական նախաձեռնությունների վերաբերյալ նախորդ պայմանավորվածությունները։Արձանագրված հաջողությունների հիման վրա՝ Առուշ Առուշանյանը և Թիերի Կովակսը նախանշել են համագործակցության խորացման նոր անելիքները։ Հատուկ շեշտադրվելու ... Մանրամասն
09.06.25 Գորիս համայնքի ղեկավար Ա․ Առուշանյանի այցը Գորիսի տարեցների համայնքային կենտրոն
Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի համար ավագ սերնդի հանդեպ հոգատարությունն ու խորին հարգանքը մշտապես առաջնահերթություն են։ Այս սկզբունքի վառ դրսևորումն էր այսօրվա ջերմ հանդիպումը. համայնքի ղեկավարն այցելել էր Գորիսի տարեցների համայնքային կենտրոն՝ հյուրընկալվելով այնտեղ հավաքված տարեցներին։Հանդիպումը պարզապես պաշտոնական այց չէր, այլ անմիջակա զրույցի հնարավորություն։ Սա ևս մեկ անգամ ընդգծում է, որ Առուշ Առուշանյանը առանձնակի պատկառանքով է վերաբերվում մեր մեծերին։ Համայնքի ղեկավարը ոչ միայն լսեց նրանց խոսքը, այլև հետաքրքրվեց նրանց առօրյայով, հուզող հարցերով և առաջարկներով։ Ի նշան հարգանքի և ուշադրության՝ համայնքի ղեկավարը տարեցներին նվիրեց սեղանի խաղեր՝ նրանց ժամանցն ավելի հետաքրքիր դարձնելու ... Մանրամասն
02.06.25 Գորիսը՝ Հայ-Ֆրանսիական Համագործակցության Կենտրոնում
Գորիս քաղաքը այս օրերին դարձել է հայ-ֆրանսիական ակտիվ երկխոսության և գործընկերության հանգրվան։ Մեկնարկել է Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ հոբելյանական համաժողովը, որը միավորել է երկու երկրների բարեկամության ամրապնդմանն ուղղված ջանքերը։
Այս կարևոր իրադարձությանը մասնակցելու նպատակով Գորիս են ժամանել հարյուրավոր հյուրեր, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաներ, համայնքների ղեկավարներ, գործարարներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ ինչպես Ֆրանսիայից, այնպես էլ Հայաստանի տարբեր մարզերից ու մայրաքաղաքից։
Համաժողովը հարթակ է հանդիսանում փորձի փոխանակման, համատեղ ծրագրերի քննարկման և ապագա համագործակցության նոր ուղիների բացահայտման համար։
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Գորիս համայնքի ավագանու նիստ 09.03.2019
Գորիս համայնքի ավագանու նիստ 12.02.2019
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50206300@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner