Այսօր: Երեքշաբթի, 21 Մարտի 2023թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 21
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
09.03.23 Թիվ 3 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներն ընթանում են մեծ թափով. Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը հերթական այցի շրջանակներում հետևել է իրականացվող աշխատանքների որակին
Թիվ 3 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներն ընթանում են մեծ թափով. Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը հերթական այցի շրջանակներում հետևել է իրականացվող աշխատանքների որակին-1966 թվականին կառուցված Գորիս համայնքի թիվ 3 մանկապարտեզի շենքըՀիմնանորոգվում է։ Շահագործման հանձնվելուց հետո կապիտալ չի նորոգվել, գտնվում էր անմխիթար վիճակում։ Այժմ հիմնանորոգման արդյունքում մանկապարտեզը բոլորովին այլ տեսք է ստանում։ Աշխատանքների հիմնական մասը կատարված է, ավարտական փուլում է։Կապիտալ նորոգման աշխատանքներն իրականացվում են պետություն-համայնք համաներդրումային ծրագրի շրջանակներում:Նպատակն է՝ ստեղծել հարմարավետ միջավայր և պայմաններ՝ նպաստելով նախադպրոցական որակյալ կրթության ապահովմանը, նախադպրոցական կրթության ... Մանրամասն
09.03.23 Նրանք «Աշխատում են, որ Գորիսը մաքուր լինի». Նվերներ՝ քաղաքի մաքրությունն ապահովող աշխատակցուհիներին
Նրանք «Աշխատում են, որ Գորիսը մաքուր լինի». Նվերներ՝ քաղաքի մաքրությունն ապահովող աշխատակցուհիներին
 
«Գորիսի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ի աշխատակցուհիները առավոտյան աշխատանքի են գնացել մի փոքր ուշացումով՝ գեղեցիկ հարդարվել ու աշխատանքային օրը սկսել են հաճելի անակնկալներով:
Ամեն օր քաղաքի մաքրությունն ապահովող աշխատակցուհիների համար Կանանց միջազգային օրն այս տարի առանձնահատուկ էր. արժևորելով համայնքի մաքրությունն ապահովող մաքրուհիների կատարած ամենօրյա աշխատանքը` տոնի առթիվ Գորիս համայնքի ղեկավարի կողմից քաղաքի մաքրուհիներն անկնկալ նվերներ են ստացել:
03.03.23 Հերթական մարզական հաջողությունը․ պատանի ըմբիշ Արտյոմ Հովսեփյանը արծաթե մեդալով է մայրաքաղաքից Գորիս վերադարձել
Հերթական մարզական հաջողությունը․ պատանի ըմբիշ Արտյոմ Հովսեփյանը արծաթե մեդալով է մայրաքաղաքից Գորիս վերադարձել
Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում փետրվարի 24-ից 26-ը անցկացվեց ազատ ոճի ըմբշամարտի դեռահասների բաց առաջնություն։
Գորիսի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Ալիկ Հովսեփյանի ու փոխտնօրեն Հարութ Բուլբուլյանի գլխավորությամբ մարզական իրադարձությանը մասնակցում էին մարզադպրոցի պատանի չորս ըմբիշներ։
9 տարեկան Արտյոմ Հովսեփյանը 35 կգ քաշային կարգում զբաղեցրեց երկրորդ տեղը՝ արծաթե մեդալ նվաճելով։
Շնորհավորում ենք Արտյոմին, նրա մարզչական թիմին, մաղթում նոր թեժ պայքարներ։
01.03.23 Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը շրջայց է կատարել մի քանի շինհրապարակներում, ծանոթացել շինաշխատանքներին
Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը շրջայց է կատարել մի քանի շինհրապարակներում, ծանոթացել շինաշխատանքներինՓետրվարի 28-ին Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, Գորիսի համայնքապետարանի քաղաքաշինության ու կոմունալ տնտեսության բաժնի պետ Գարեգին Փարսյանի, «Բարեկարգում» ՀՈԱԿ-ի տնօրեն Իգոր Մնացականյանի հետ շրջայց է կատարել մի քանի շինհրապարակներում, ծանոթացել շինաշխատանքների արդյունքներին։Համայնքի ղեկավարի առաջին կանգառը 5-րդ թաղամասի շրջանցող ճանապարհն էր․ սուբվենցիոն ծրագրի շրջանակում է իրականացվում ճանապարհի վերակառուցումը։ Խճապատման, հենապատերի կառուցման աշխատանքներն ավարտվել են, մնում են ասֆալտապատման աշխատանքները, որոնք եղանակների տաքանալուն պես կմեկնարկեն։Առուշ Առուշանյանը եղել ... Մանրամասն
25.02.23 Զորավար Անդրանիկի 158-րդ ամյակն է լրանում այսօր․ Գորիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արտյոմ Աղաջանյանի գլխավորությամբ համայնքապետարանի աշխատակիցները ծաղիկներ են խոնարհել Անդրանիկի հուշարձանի առջև
Զորավար Անդրանիկի 158-րդ ամյակն է լրանում այսօր․ Գորիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արտյոմ Աղաջանյանի գլխավորությամբ համայնքապետարանի աշխատակիցները ծաղիկներ են խոնարհել Անդրանիկի հուշարձանի առջևՀայ ժողովրդի ազգային հերոս, ազգային ազատագրական շարժման գործիչ, հայդուկապետ, զորավար Անդրանիկի ծնունդն է այսօր՝ փետրվարի 25-ին։ Փոխհամայնքապետ Արտյոմ Աղաջանյանի գլխավորությամբ համայնքապետարանի ու մշակույթի տան աշխատակիցները, զինվորականներ, մտավորականներ ծաղիկներ են դրել Անդրանիկի հուշարձանին, որ գտնվում է Գորիսի տներից մեկի բակում։ Այդ տանը զորավարն ապրել է 1918-1919 թվականներին։Զինվորականները եղել են նաև Ակսել Բակունցի տուն-թանգարանում, երկրագիտական թանգարանում, լսել Օզանյանի կյանքի մասին որոշ դրվագներ։Զորահրամանատարը ... Մանրամասն
22.02.23 Ամենայն հայոց բանաստեղծի՝ Հովհաննես Թումանյանի 154-րդ ամյակն է այս տարի։ Նրա ծննդյան օրը գիրք նվիրելու օրն է։ Հենց այս տոների առթիվ օրերս Գորիսի Գուսան Աշոտի անվան մշակույթի տանը միջոցառում էր կազմակերպվել։
Ամենայն հայոց բանաստեղծի՝ Հովհաննես Թումանյանի 154-րդ ամյակն է այս տարի։ Նրա ծննդյան օրը գիրք նվիրելու օրն է։ Հենց այս տոների առթիվ օրերս Գորիսի Գուսան Աշոտի անվան մշակույթի տանը միջոցառում էր կազմակերպվել։Ներկա էին գրողներ՝ գլխավորությամբ Հայաստանի գրողների միության Սյունիքի մասնաճյուղի նախագահ Լևոն Սահակյանի, Գորիսի համայնքապետարանի հանրային կապերի, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սոցիալական հարցերի բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Արմինե Հովակիմյանի գլխավորությամբ, ինչպես նաև մանկավարժներ, գրադարանների ու մշակույթի տան աշխատակիցներ, և իհարկե, պարզապես ընթերցասեր մարդիկ։Նշենք, որ թումանյանական միջոցառումների կազմակերպումը Գորիսի մշակույթի տան համար արդեն ավանդույթ է դարձել։ Ինչպես ... Մանրամասն
20.02.23 Փետրվարի 20-ին Գորիս է ժամանել ֆրանսիական պատվիրակությունը. Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ու Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն են դիմավորել պատվիրակության անդամներին
Փետրվարի 20-ին Գորիս է ժամանել ֆրանսիական պատվիրակությունը. Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ու Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն են դիմավորել պատվիրակության անդամներինՊատվիրակությունը գլխավորում էր Ֆրանսիայի նախկին վարչապետ Էդուարդ Ֆիլիպը։ Նա Գորիս է այցելել` ի նշան հայ ժողովրդի հետ բարեկամության և համերաշխության։Պատվիրակության մեջ էին նախկին նախարար Նատալի Լուազոն, ֆրանսահայ քաղաքական գործիչ Պատրիկ Դեվեջյանի այրին՝ Սոֆի Դեվեջյանը, խորհրդարանի երկու անդամ և պաշտոնատար այլ անձինք։Այցի գլխավոր նպատակն էր Արցախը Հայաստանին կապող միակ՝ կյանքի ճանապարհի՝ Բերձորի (Լաչին) միջանցքի փակ լինելու պատճառով տուժած բնակչության հետ հանդիպելը, նրանց խնդիրները լսելը, շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Գորիս համայնքի ավագանու նիստ 09.03.2019
Գորիս համայնքի ավագանու նիստ 12.02.2019
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50206300@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2023 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner