Այսօր: Ուրբաթ, 25 Հուլիսի 2025թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 15
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 14
 

Զեկ. ԻՐԻՆԱ ՅՈԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ (ՍՈՒԲՎԵՆՑԻԱՆԵՐ) ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԱՅՏԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով, Հայաստանի Հանարպետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տարամադրման կարգը հաստատելու մասին» N 1708-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 12-րդ կետով

1. Տալ համաձայնություն ՀՀ պետական բյուջեից նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ) ստանալու նպատակով Գորիս համայնքի կողմից 2026 թվականի համար ներկայացված հետևյալ ծրագրային հայտերին՝

1) Գորիս համայնքի Գորիս քաղաքի Գալստյան փողոցի 60/1 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքի վերակառուցում,

2) Գորիս քաղաքի ներհամայնքային ճանապարհային ցանցի հիմնանորոգում՝ Յոլյան 1-ին նրբանցք, Յոլյան 2-րդ նրբանցք և Նարեկացի փողոցի մի հատվածի հիմնանորոգման /Յոլյան-Մամիկոնյան խաչմերուկից սկսած մինչև վերջնամաս/ աշխատանքներ,

3) Գորիս համայնքի Գորիս քաղաքի Գետափնյա թաղամասի 1,2,3,4,5,6 բազմաբանակարան բնակելի շենքերի ամրացում, տանիքների վերակառուցում, մանսարդային հարկեում բնակելի տների կառուցում, 

4) Ճանապարհային ցանցի և բակային տարածքների արդիականացում Գորիս համայնքում,

5) Գորիս համայնքի թիվ 1 ՆՈՒՀ–ի հիմնանորոգում: 

2. Համայնքի ղեկավարին` սահմանված ժամկետում սույն որոշմամբ հաստատված սուբվենցիայի ծրագրային հայտերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի աշխատակազմ։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԻՐԻՆԱ ՅՈԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(14.26 Մբ)
(12.70 Մբ)
(13.99 Մբ)
(15.48 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50206300@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner