Ծրագիր N 7
|
Անվանում | Պատմական Հին Գորիս տանող ճանապարհի հիմնանորոգում |
Նպատակ | Ներկայումս պատմաճարտարապետական հուշարձաններով և ավանդույթներով հարուստ Հին Գորիսի պահպանումն ու շահագործումն անհրաժեշտություն է։ Հին Գորիսը ազգային կարևորության պատմամշակութային հուշարձան է։ Այն իրենից ներկայացնում է բնական և ճարտարապետական հուշարձան։
Սյունիքի պատմական և մշակութային հուշարձանների պաշտոնական ցանկում ներառվում է Սուրբ Հռիփսիմե եկեղեցին, Մելիքի եկեղեցին, 52 ժայռապատ բլուրը, Ձագեձորի բերդը, Վարարակն գետի վրա անցնող կամրջի վրա նավթամղիչ կայանը, հին գերեզմանատունը և բազմաթիվ տապանաքարեր և խաչքարեր։ Ուստի կարևոր է դեպի այս պատմական նշանակության բնակատեղի տանող ճանապարհի հիմնանորոգումը։ Թեև Հին Գորիս տանող ճանապարհը կարևոր նշանակություն ունի, սակայն ներկայումս գտնվում է դժվարանցանելի վիճակում և անհրաժեշտ է այն վերականգնել։
Քաղաքի պատմական միջուկի վերականգնման ծրագրի շրջանակներում ամբողջովին վերականգնվում են փողոցները, հին տների արտաքին տեսքը, պատշգամբները, կարմիր տանիքները, ծրագրի տրամաբանական շարունակությունը ապահովելու նպատակով կարևոր է վերականգնել նաև դեպի Հին Գորիս տանող ճանապարհը։ Գորիս եկող զբոսաշրջիկների հիմնական այցելատեղին Հին Գորիսն է և որպես այցեքարտ՝ հրատապ է դեպի պատմական բնակատեղի տանող ճանապարհի հիմնանորոգումը։
|
Ժամանակահատված | 29/11/2022 - 31/10/2024 |
ԿարգավիՃակ | Գործողության ժամկետն ավարտված է
|
Իրականացնող կազմակերպություն(ներ) | ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ |
Ֆինանսավորող(ներ) | |
Ծրագրի ղեկավար | |
Բովանդակություն |
 |
(1.37 Մբ)
10 Էջ |
|
Առնչվող փաստաթղթեր |
(176.46 Կբ) ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 28․11․2022թ․ N 151-Ա որոշում |
|
Հաշվետվություն(ներ) | |
|