Այսօր: Չորեքշաբթի, 23 Ապրիլի 2025թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 39
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԻՐԱԶԵԿՈՒՄ
2025,Ապրիլ 4 - Մայիս 30
ԻՐԱԶԵԿՈՒՄ
2025,Մարտ 10 - Մայիս 1

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
16.04.25 Գորիս համայնքն արժանացել է «Կանաչ առաջնորդի» վկայագրի
Գորիս համայնքը պաշտոնապես ստացել է «Կանաչ առաջնորդի» հեղինակավոր վկայագիրը՝ ի նշան կանաչ քաղաքի կայուն զարգացմանն ուղղված ջանքերի։ Վկայագիրը շնորհվել է Լեհաստանի երեք առաջատար բնապահպանական կազմակերպությունների կողմից՝ «Կանաչ համայնք» ծրագրի շրջանակներում։ Հատկանշական է, որ սա Եվրոպական միությունից դուրս իրականացվող առաջին նմանատիպ նախաձեռնությունն է։Վկայագիրը Գորիսի համայնքին հանձնել է ծրագրի ղեկավար Ռոմուալդ Բուրզուկը՝ Լեհաստանից ժամանած պատվիրակության այցի շրջանակում։ Պատվիրակության կազմում էին Լեհաստանի մի շարք քաղաքների ՏԻՄ ներկայացուցիչներ։Գորիսի համայնքապետարանում տեղի ունեցած պաշտոնական հանդիպման ընթացքում, բացի վկայագրի հանձնման արարողությունից, կողմերը քննարկել ... Մանրամասն
11.04.25 Տնկիներ՝ սահմանամերձ բնակավայրերին
Որոտան և Ներքին Խնձորեսկ բնակավայրերում շարունակվում է գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը։ Բնակիչներին Հիմնատավուշ հիմնադրամի կողմից բաժանվել են նուշի 650 ծառատեսակ։ Նուշի ծառատեսակը լավ է դիմանում չորային շրջաններին և կարող է բերք տալ արդեն մի քանի տարի անց։Նշենք, որ արդեն երրորդ տարին է, ինչ Գորիսի համայնքապետարանի և Հիմնատավուշ հիմնադրամի համատեղ համագործակցությամբ շուրջ 80.000 պտղատու ծառ է տնկվել սահմանամերձ բնակավայրերում։Այս նախաձեռնությունն ունի կարևոր նշանակություն սահմանամերձ գյուղերի տնտեսական զարգացման համար։ Ծրագրի շրջանակներում տեղի բնակիչներին տրամադրվել են նաև մասնագիտական խորհրդատվություն և ուսուցողական նյութեր՝ պտղատու ծառերի խնամքի և մշակման վերաբերյալ։ ... Մանրամասն
09.04.25 Գորիս քաղաքում սկսվել են փողոցների գծանշման աշխատանքները
Համայնքապետարանի նախաձեռնությամբ իրականացվող գծանշման աշխատանքները կարևոր գործընթաց է՝ միտված բարելավելու քաղաքի երթևեկության անվտանգությունը և կարգավորելու տրանսպորտային հոսքերը։
Գծանշման աշխատանքները նախատեսված են քաղաքի տարբեր փողոցների համար։ Հատուկ ուշադրություն է դարձվում հետիոտնային անցումների և խաչմերուկների նշագծմանը՝ բարձրացնելով նաև հետիոտների անվտանգության մակարդակը։
Աշխատանքներն իրականացվում են բարձրորակ, երկարատև և լուսաանդրադարձնող նյութերով, որոնք տեսանելի կլինեն նաև գիշերային ժամերին։
04.04.25 Գորիսում և Ակներ բնակավայրում իրականացվում է անտառվերականգնման ծրագիր
Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը ընդունել է ՖԱՕ-ի (Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն) ներկայացուցիչներին, քննարկել Գորիսում և Ակներում իրականացվող անտառվերականգնման ծրագիրը։Ծրագրի շրջանակներում նախատեսվում է 40 հեկտար տարածքի վրա իրականացնել անտառվերականգնման աշխատանքներ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հնարավորությունները, տարածքների ցանկապատման հարցերը։ Ծրագրի արդյունավետության բարձրացման նպատակով պլանավորվում է համագործակցություն ծավալել տեղի ֆերմերների հետ։ Առաջին հերթին՝ ապահովելու անտառվերականգնման տարածքների անվտանգությունն ու պաշտպանությունը, երկրորդ՝ մշակելու համատեղ միջոցներ ֆերմերներին աջակցելու հարցում։Հանդիպման ընթացքում համաձայնություն է ձեռք ... Մանրամասն
02.04.25 Քաղաքը՝ մեր ընդհանուր տունը
Գորիսն ապրում է իր ամենօրյա աշխատանքով։ Ինչպես ամեն առավոտ արթնանում ենք, մեր տունը մաքրում և ներկայանալի տեսքի բերում, այնպես էլ մեր քաղաքը պահանջում է մշտական խնամք և հոգատարություն։
Ծառերը, այգիները, պուրակները՝ կարիք ունեն ջրման, մաքրման, պահպանման։ Դա մեր քաղաքի շունչն է, մեր առողջության և բարեկեցության գրավականը։
Երբ մեր շուրջը մաքուր է ու կոկիկ, երբ ամեն ինչ կանաչ է ու խնամված, դրանից շահում ենք բոլորս։ Հաճելի է դառնում զբոսնելը, երեխաների հետ ժամանակ անցկացնելը, ուղղակի պատուհանից դուրս նայելը։
Գորիսի կանաչապատումը համայնքապետարանի միակողմանի գործը չէ։ Դա մեր ընդհանուր պատասխանատվությունն է։
02.04.25 Գորիսը՝ ամենականաչ և ամենամաքուր քաղաքներից
Գորիսը հավակնում է դառնալ ամենականաչ և ամենամաքուր քաղաքներից մեկը, և այդ տեսլականն արդեն իրականություն է դառնում:Բոլորի աչքի առաջ փոխվում է Գորիսը: 2017թ.-ից սկսած, յուրաքանչյուր տարի հազարավոր ծառեր և մշտադալար թփեր են տնկվում: Սա մեծ ջանքերի և աշխատանքի արդյունք է, բայց դեռ միայն սկիզբն է: Քաղաքում նաև արևադարձային ծառատեսակներ են տնկվում: Արդեն իսկ ունենք բարձր կպչողականության ապահովման փորձ, ուստի կարևորում ենք, որպեսզի ձմռան սեզոնին ևս քաղաքը կանաչ լինի:Այս ձեռքբերումը պահպանելու համար կարևոր է նաև յուրաքանչյուր բնակչի աջակցությունը: Խնամելով և ջրելով տնկված ծառերը՝ մեծ աջակցություն է ցուցաբերվում մեկնարկած նախաձեռնությանը:Սիրելի բնակիչներ, խնդրում ենք հոգատար լինել և ջրել ձեր տների մերձակայքում ... Մանրամասն
01.04.25 Կուրաթի գետի հատվածում ջրագծերի կառուցման աշխատանքները շարունակվում են
Խնձորեսկում շարունակվում են Կուրաթի գետից Խնձորեսկի ոռոգման ցանցին ջուր մղող գլխավոր ջրատարի կառուցման աշխատանքները: Ծրագիրն իրականացվում է Գորիսի համայնքապետարանի և UNDP-ի համատեղ համագործակցության շրջանակներում:
UNDP-ի կողմից տրամադրվել են անհրաժեշտ խողովակները, իսկ կառուցման աշխատանքներն իրականացնում է «Սյունիք ՋՕ» Գորիս տեղամասը:
Ծրագրի ավարտին Խնձորեսկ գյուղ մղվող ջրի զգալի կորուստներ այլևս չեն լինի, որն էլ կապահովի ջրի արդյունավետ օգտագործում և կայուն մատակարարում ամբողջ բնակավայրում:
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Գորիս համայնքի ավագանու նիստ 09.03.2019
Գորիս համայնքի ավագանու նիստ 12.02.2019
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50206300@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner