ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի «Քարահունջի նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ը ս/թ օգոստոսի 20-ից հայտարարում է մրցույթ նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակի թափուր պաշտոնի համար՝ 1 դրույքաչափով:
Մրցույթին կարող է մասնակցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի մարտի 27-ի N 20-Ն հրամանով սահմանված պաշտոնի նկարագրի պահանջներին համապատասխանող անձը:
http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=191438
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
1) դիմում
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ)
3) անձը հաստատող փաստաթուղթ
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում)
5) ինքնակենսագրություն
6) մեկ լուսանկար` 3x4 չափի
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)
Մրցույթը անց է կացվելու 2025թ. սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11:00-ին, գ․Քարահունջ, փողոց 11, շենք 33 հասցեում:
Փաստաթղթերը պետք է ներկայացնել անձամբ՝ անձը հաստատող փաստաթղթով:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 08։30-ից մինչև 17:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Մրցույթին մասնակցելու մասին փաստաթղթերն ընդունվում են կայքերում հրապարակման օրվանից 20 աշխատանքային օրվա ընթացքում՝վերջնաժամկետըմինչև 2025թ․սեպտեմբերի 17-ը, ժամը 17:30-ը:
Մրցույթին մասնակել ցանկացող քաղաքացիները կարող են հայտարարությանը հետևել նաև լիազոր մարմնի պաշտոնական կայքում՝ goriscity.am:
Մրցույթը անց է կացվելու 2 փուլով՝ գրավոր և բանավոր:
Հարցաշարին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով՝
https://escs.am/files/files/2024-10-23/cabaf0475d7f79ebda1d3b036d05e5d0.pdf
Տեղեկությունների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ +37477930915, կամ այցելել «Քարահունջի նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ:
Հասցե` գ․Քարահունջ, փողոց 11, շենք 33:
Էլ. փոստ` qarahundj@mail.ru։