Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԻՐԱԶԵԿՈՒՄ
2025,Ապրիլ 4 - Մայիս 30

ՀԱՐՑՈՒՄ

Ծրագիր N 5
 
ԱնվանումԳալստյան փողոցի մի հատվածի, Գալստյան փողոցի թիվ 60 բազմաբնակարան շենքի բակի, Մաշտոցի փողոցի թիվ 146․ 148․ 150 բնակելի շենքերի բակերի ասֆալտապատման և բարեկարգման աշխատանքներ
Նպատակ

Երևան-Արցախ միջպետական ճանապարհից Գորիս մտնող գլխավոր մուտքն ազդարարող ճանապարհն ամբողջովին քարուքանդ էր, գրեթե անանցանելի։ Ճանապարհն անհիշելի ժամանակներից չէր նորոգվել, մինչդեռ այն ոչ միայն ռազմավարական, նաև տնտեսական նշանակություն ունի։ Հաշվի առնելով նշված ճանապարհի երթևեկության ծավալները, սոցիալ-տնտեսական նշանակությունը, անհրաժեշտություն էր առաջացել պատշաճ ուշադրություն դարձնել և վերակառուցել այն։ Ծրագրին նախորդող տարին ճանապարհի հիմնանորոգումն իրականացվեց սուբվենցիոն ծրագրի շրջանակներում, սակայն միջոցների սղության պատճառով հարակից շենքերի բակերի և ճանապարհի շարունակությունը մնաց անբարեկարգ, մինչդեռ պլանավորված էր, որ հաջորդ տարի այն պետք է շարունակություն ունենա և ներառվի սուբվենցիոն ծրագրում։ Քանի որ թաղամասը ռազմավարական ու տնտեսական նշանակություն ունի, անհրաժեշտ է այն ամբողջական բարեկարգ տեսքի բերել՝ ստեղծելով արդյունավետ միջավայր ինչպես բնակիչների, այնպես էլ հարակից տարածքներում գործող բիզնեսների, օբյեկտների համար։ Ուստի համայնքի հիմնական խնդիրն է բարելավել համայնքային ենթակառուցվածքները՝ գործող բիզնեսների համար ստեղծելով պայմաններ, ընդլայնել իրենց տնտեսական հնարավորությունները, խթանել նոր բիզնեսների ստեղծման հնարավորությունները։ Այս առումով առաջնահերթ են ճանապարհների բարելավման, ենթակառուցվածքների արդիականացման և այլ խնդիրների լուծումը։

 Գորիսն առանձնատների քաղաք է, գլխավոր փողոցների բարեկարգման, մայթերի հիմնանորոգման հարցը օրակարգային է, քանի որ տարիներ շարունակ իրականացվել են փոսալցման աշխատանքներ և ասֆալտի հիմնական շերտը քայքայվել է։ Անհրաժեշտ է խնդիրը լուծել ոչ թե ժամանակավոր, այլ նպաստել որպեսզի երկարաժամկետ արդյունք ապահովվի։Հաշվի առնելով, որ Մաշտոցի փողոցը քաղաքի գլխավոր մուտքն է ազդարարում և այդ փողոցի վրա են գտնվում զբոսաշրջային հիմնական ենթակառուցվածքները, անհրաժեշտ է հիմնանորոգել՝ շարունակաբար փորձել ժամանակ առ ժամանակ ներդրումներ կատարելով ավարտին հասցնել էական նշանակության փողոցի ամբողջական բարեկարգումը։

Ժամանակահատված01/06/2022 - 13/01/2023
ԿարգավիՃակԳործողության ժամկետն ավարտված է  Գործողության ժամկետն ավարտված է
Իրականացնող կազմակերպություն(ներ)ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ֆինանսավորող(ներ)
Ծրագրի ղեկավար
Բովանդակություն
(6.44 Մբ) 6 Էջ
Առնչվող փաստաթղթեր
(1.55 Մբ) ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու N 56-Ա որոշում
Հաշվետվություն(ներ)

Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Գորիս համայնքի ավագանու նիստ 09.03.2019
Գորիս համայնքի ավագանու նիստ 12.02.2019
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50206300@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner