Ծրագիր N 3
|
Անվանում | Գորիս համայնքի Ավանգարդ 5-րդ թաղամասի մոտեցման ճանապարհների հիմնանորոգում |
Նպատակ | Ավանգարդ 5-րդ թաղամասը Գորիս համայնքի ամենախիտ բնակեցված թաղամասերից է, գտնվում է Երևան-Արցախ միջպետական ճանապարհի հարակից հատվածում։ Այն խիստ անբարեկարգ վիճակում է, գրեթե անանցանելի։ Չնայած ճանապարհի տնտեսական և ռազմավարական նշանակությանը՝ համարվում է համայնքի ամենաանբարեկարգ հատվածներից մեկը և վերակառուցելու հրատապությունը խիստ արդիական է։
Թաղամասի ճանապարհների վերակառուցումը ենթադրում է նաև Մ 12 ճանապարհի հարակից հենապատի կառուցում, որը կարևոր նշանակություն ունի ճանապարհի փլուզումը կանխելու տեսանկյունից, քանի որ միջպետական ճանապարհի նշյալ հատվածը հողային շերտի վրա է և փլուզման ռիսկը մեծ է, ուստի հենապատի կառուցումը կանխում է փլուզման հավանականությւոնը։
Ներհամայնքային էական նշանակության ճանապարհների վերակառուցմամբ ճանապարհային ցանցի բարելավման ուղղությամբ կարևոր քայլ կկատարվի՝ խուսափելով հետագա վատթարացումից։ Հաշվի առնելով նշված ճանապարհի երթևեկության ծավալները, սոցիալ-տնտեսական նշանակությունը՝ անհրաժեշտություն է առաջանում պատշաճ ուշադրություն դարձնել և քայլեր ձեռնարկել վերակառուցման ուղղությամբ։
Այս առումով առաջնահերթ են նաև ծրագրով հիմնանորոգման ներկայացվող ճանապարհների բարելավման, ենթակառուցվածքների արդիականացման և այլ խնդիրների լուծումը։ |
Ժամանակահատված | 01/06/2022 - 30/12/2022 |
ԿարգավիՃակ | Գործողության ժամկետն ավարտված է
|
Իրականացնող կազմակերպություն(ներ) | ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ |
Ֆինանսավորող(ներ) | |
Ծրագրի ղեկավար | |
Բովանդակություն |
 |
(6.61 Մբ)
5 Էջ |
|
Առնչվող փաստաթղթեր |
(1.55 Մբ) ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու N 56-Ա որոշում |
|
Հաշվետվություն(ներ) | |
|