Ծրագիր N 4
|
Անվանում | Գորիս քաղաքի թիվ 3 նախադպրոցական ուսումնական հաստատության հիմնանորոգում |
Նպատակ | Գորիս համայնքի թիվ 3 նախադպրոցական ուսումնական հաստատությունը համայնքի տիպային ամենախոշոր շենքային պայմանններ ունեցող կառույցներից է, որը կառուցվել է 1966 թվականին։ Շահագործման հանձվելուց հետո այն երբևէ չի նորոգվել, գտնվում է անմխիթար վիճակում, և շենքի պահպանության հարցը օրակարգային է համայնքի համար։ ՆՈՒՀ հաճախում են թվով 120 երեխա, մինչդեռ նախկինում այն ընդունել է 180-ից ավելի երեխաներ։ Շենքն այս պահին խիստ անմխիթար վիճակում է, և երեխաների կրթության, դաստիարակության համար անհրաժեշտ պայմաններն անբավարար են։ Գործող խմբասենյակները խիտ են, գերհագեցած և երեխաների լրացուցիչ ընդունելություն չի կատարվում։ Ուստի համայնքի համար առաջնային խնդիր է բարելավել ամենախիտ բնակեցված թաղամասում գործող ՆՈՒՀ-ի շենքային պայմանները, բարելավել համայնքին մատուցվող ծառայության որակը՝ նախադպրոցական կրթությունից դուրս մնացած երեխաներին ներգրավելով կրթադաստիարակչական աշխատանքներում՝ ծնողների համար աշխատանք ունենալու հնարավորություններ ստեղծելով։ ՆՈՒՀ-ի նորոգման ծրագրի նպատակն է ստեղծել հարմարավետ միջավայր և պայմաններ՝ նպաստելով համայնքի երեխաների բնականոն և համակողմանի զարգացմանը, նախադպրոցական որակյալ կրթության ապահովմանը, նախադպրոցական կրթության ծառայությունների որակի բարելավմանը և մատչելիությանը։ |
Ժամանակահատված | 01/06/2022 - 30/12/2022 |
ԿարգավիՃակ | Գործողության ժամկետն ավարտված է
|
Իրականացնող կազմակերպություն(ներ) | ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ |
Ֆինանսավորող(ներ) | |
Ծրագրի ղեկավար | |
Բովանդակություն |
 |
(6.70 Մբ)
5 Էջ |
|
Առնչվող փաստաթղթեր |
(1.55 Մբ) ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու N 56-Ա որոշում |
|
Հաշվետվություն(ներ) | |
|