28.05.25
Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի կապակցությամբ
|
Սիրելի՛ հայրենակիցնե՛ր,Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի կապակցությամբ։Այսօր յուրաքանչյուր հայի սրտում արթնացնում է խորին հպարտություն և պատասխանատվության զգացում:1918 թվականի մայիսին մեր նախնիները հիմք դրեցին մի նոր գիտակցության՝ ազատ քաղաքացու, սեփական ճակատագրի տերը լինելու գիտակցության։ Առաջին Հանրապետությունը դարձավ ապացույցը, որ անկախության գաղափարը կենսունակ է նույնիսկ ամենածանր փորձությունների պահին, երբ ժողովուրդը միասնական է և վճռական։ Սա այն համամարդկային արժեքն է, որը ոգեշնչում է բոլոր նրանց, ովքեր պայքարում են արժանապատվության և ազատության համար։Այս տոնը մեզ հիշեցնում է, որ պետականությունը ոչ թե տրվածք է, այլ ամենօրյա, տքնաջան աշխատանքի, մտքի և հոգու ներդրման արդյունք։ ...
Մանրամասն |
|
28.05.25
Հայաստանի առաջին հանրապետության օրվան նվիրված միջոցառումներ Գորիսի նախադպրոցական ուսումնական հաստատություններում
|
Հայաստանի առաջին հանրապետության տոնին նվիրված միջոցառումներ են կազմակերպվել Գորիս համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություններում։ Իրենց թոթով լեզվով երեխաները խոստացան լինել մեր անցյալի փառքի կրողները, վառ պահել մեր հերոսների հիշատակը, լեզուն ու մշակույթը, ինչպես նաև լինել այսօրվա ու վաղվա Հայաստանի հզոր զինվորները։ Հայրենասիրական երգ ու պարով, բանաստեղծություններով դեռ փոքր տարիքից սեր ու հպարտություն սերմանելով երեխաների մեջ՝ այդպիսով դնում ենք մեր վաղվա օրվա ամուր հիմնաքարը։
|
|
26.05.25
Երկար սպասված ոռոգման ջուրը հասավ Որոտան
|
Տևական ժամանակ սպասված ոռոգման ջուրը վերջապես հասել է գյուղ։ Սա նշանակալի իրադարձություն է բնակավայրի բնակիչների համար, ովքեր տարիներ շարունակ բախվում էին գյուղատնտեսական հողերի ոռոգման լուրջ խնդիրներին։Ջրամատակարարման վերականգնումը հնարավոր է դարձել Գորիսի համայնքապետարանի, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի, «ՀիմնաՏավուշ զարգացման հիմնադրամի» արդյունավետ համագործակցության շնորհիվ։Երկարատև և ծավալուն աշխատանքների արդյունքում հիմնովին վերակառուցվել են ջրամբարները, ինչպես նաև ոռոգման համակարգի մի կարևոր հատվածը, որն էականորեն բարելավել է ջրի հասանելիությունը գյուղացիական տնտեսություններին։Համայնքը շարունակում է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ ոռոգման ամբողջ ցանցի վերակառուցման և արդիականացման ...
Մանրամասն |
|
26.05.25
Հարթաշենում 39 ընտանիքի հող է հատկացվել
|
Սահմանամերձ Հարթաշեն բնակավայրում արդարության վերականգնմանն ուղղված քայլերի արդյունքում նախկինում մեկ անհատի պատկանող հողատարածքները վերադարձվել են համայնքին և տրամադրվել են համայնքի 39 ընտանիքի։ Այսօր տեղի է ունեցել այդ հողերի գծանշման աշխատանքները։ Այս առնչությամբ համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը հանդիպում է ունեցել Հարթաշենի բնակիչների հետ։ Հանդիպման ընթացքում նա զրուցել է հող ստացած ընտանիքների ներկայացուցիչների հետ։ Բնակիչները իրենց հերթին խորին շնորհակալություն են հայտնել համայնքի ղեկավարին՝ արդար և հավասար պայմաններ ստեղծելու, ինչպես նաև հողի արդարացի բաշխման գործընթացը հաջողությամբ իրականացնելու համար։ Հատկացված տարածքները բնակիչները նախատեսում են օգտագործել գյուղատնտեսական նպատակներով՝ ...
Մանրամասն |
|
26.05.25
Հերթական մարզական հաջողությունը Գորիս համայնքում
|
Էդիկ Մարտիրոսյանը իրավունք ստացավ մասնակցելու խառը մենամարտերի աշխարհի առաջնությանըԵրևանի Դինամո ՄՀԿ-ում ավարտվեց Հայաստանի խառը մենամարտերի 2025թ առաջնությունը։ Առաջնության արդյունքներով կկազմեն հավաքական թիմեր, որոնք կմասնակցեն 2025թ. պատանիների, երիտասարդների և մեծահասակների աշխարհի առաջնություններին (IMMAF):Մրցաշարին մասնակցում են ՀՀ մարզերի և Երևանի ուժեղ մարզիկները։Մրցաշարին մասնակցում են նաև Գորիսի համայնքային մանկապատանեկան մարզադպրոցի պատանի մարզիկները։Առաջնությանը մեր մարզադպրոցի պատանի մարզիկԷդիկ Մարտիրոսյանը գրավեց 2-րդ հորիզոնականը և իրավունք ստացավ մասնակցելու խառը մենամարտերի աշխարհի առաջնությանը (IMMAF):Հայկ Սարգսյանը զբաղեցրեց 3-րդ տեղը։Շնորհավորում ենք մեր պատանի մարզիկներին ...
Մանրամասն |
|
23.05.25
Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի առթիվ
|
Սիրելի՛ շրջանավարտներ,Այսօր հնչում է Վերջին զանգը՝ ազդարարելով դպրոցական տարիների ավարտը և մի նոր, հասուն ու պատասխանատու կյանքի փուլի սկիզբ։Առջևում բազում հնարավորություններ են, բայց և՝ մարտահրավերներ։ Դպրոցում ստացած գիտելիքներն ու արժեքներն այն ամուր հիմքն են, որի վրա կառուցելու եք ձեր ապագան։ Եղե՛ք համարձակ, նպատակասլաց։ Ձգտե՛ք լինել ոչ միայն լավ մասնագետներ, այլև արժանապատիվ քաղաքացիներ՝ հայրենասեր, պատասխանատու և մարդասեր։Անցնող տարիներին ձեր հաղթանակները հանրապետական և միջազգային օլիմպիադաներում, տարբեր մրցույթներում ոչ միայն ձեր անձնական հաջողություններն են, այլև մեր համայնքի, մեր երկրի հպարտությունը։ Դուք ապացուցում եք, որ գիտելիքը ուժ է, և որ ձգտումն ու հետևողական աշխատանքը միշտ տալիս ...
Մանրամասն |
|
21.05.25
Վերիշենում կարդիականացվեն ջրային ենթակառուցվածքներ
|
Գորիս համայնքի Վերիշեն բնակավայրում, Ավստրիական զարգացման գործակալության աջակցությամբ, մեկնարկել է ջրային ենթակառուցվածքների արդիականացման կարևոր ծրագիր։ Այն հանդիսանում է Գորիս-Խոզնավար ճանապարհահատվածի հիմնանորոգման ավելի լայնածավալ նախագծի բաղկացուցիչ մասը։ Ծրագրի շրջանակներում Վերիշենով անցնող ճանապարհահատվածի տակ կկառուցվի ջրահեռացման և ջրամատակարարման ամբողջովին նոր համակարգ, որի համար արդեն իսկ տրամադրվել են անհրաժեշտ դիտահորերը։ Նոր համակարգերի կառուցումը զգալիորեն կբարելավի բնակավայրի կոմունալ պայմանները՝ ապահովելով ջրահեռացման արդյունավետություն և ջրամատակարարման հուսալիություն բնակիչների համար։ Այս ենթածրագրի ընդհանուր արժեքը կազմում է 14,544,000 ՀՀ դրամ:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |