Այսօր: Հինգշաբթի, 23 Հոկտեմբերի 2025թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 161
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
22.10.25 Գորիս համայնքի Շուռնուխ, Որոտան և Բարձրավան բնակավայրերի երեխաների ճանաչողական այցը Երևանում։
Այս օրերին Գորիս համայնքի Շուռնուխ, Որոտան և Բարձրավան բնակավայրերի երեխաները ճանաչողական ու հագեցած այցով գտնվում են Երևանում։ Այցի նպատակն է երեխաներին հնարավորություն ընձեռել ծանոթանալու Հայաստանի պատմամշակութային ժառանգությանը, տեսարժան վայրերին։
 
Այցի շրջանակներում երեխաներն արդեն իսկ այցելել են Հայաստանի ամենահայտնի պատմամշակութային վայրերից մի քանիսը՝ Գառնի, Գեղարդ։
Այս նախաձեռնությունն իրականացրել է «Բարի Մամա» ՀԿ-ն՝ Գորիսի համայնքապետարանի հետ համագործակցությամբ։ Նմանատիպ ծրագրերը կարևոր են հատկապես սահմանամերձ բնակավայրերում ապրող երեխաների համար, քանի որ դրանք հնարավորություն են տալիս զգալու իրենց հայրենիքի մասնիկը։
22.10.25 Գորիս համայնքի մշակութային կյանքը
Գորիս համայնքի մշակութային կյանքը շարունակում է զարգանալ և հարստանալ՝ շնորհիվ մշակութային ոլորտի մասնագետների շարունակական զարգացման։Այսօրինակ կարևորագույն նախաձեռնության շրջանակներում մեկնարկել են վերապատրաստման դասընթացներ՝ ուղղված Գորիս համայնքի մշակութային ոլորտի մասնագետների գիտելիքների և հմտությունների խորացմանը։ Դասընթացների հիմնական շեշտը դրված է ազգային տոների, ծեսերի, ավանդույթների և սովորույթների ուսումնասիրության և դրանց ճիշտ կիրառման վրա։Սա ևս մեկ հնարավորություն է մշակույթի գործիչների համար՝ վերանայելու և թարմացնելու իրենց մոտեցումները մշակութային միջոցառումների կազմակերպման հարցում։ Դասընթացները նպատակ ունեն ապահովելու, որ ազգային ժառանգությունը ոչ միայն պահպանվի, այլև ճիշտ ձևով ... Մանրամասն
22.10.25 ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման միջազգային օրը
Գորիսում տոնվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման միջազգային օրը՝ հարուստ ու բովանդակալից միջոցառումներով, որոնք նվիրված էին մեր ազգային արժեքների պահպանմանն ու տարածմանը։Միջոցառման կարևորագույն մասերից էր մասուրի ապուրի պատրաստման ավանդական ցուցադրությունը։ Մասնակիցները հնարավորություն ունեցան տեսնելու, թե ինչպես էին մեր նախնիները, տան ջերմությամբ ու սիրով, պատրաստում այս օգտակար ու բուրավետ ուտեստը՝ փոխանցելով դարերից եկող բաղադրատոմսի գաղտնիքները: Միջոցառման մեկ այլ կարևոր հատված էր զրույցը՝ նվիրված տոհմի պաշտամունքին և տոհմածառի կազմման ավանդույթին Գորիսում։ Ներկայացվեցին Գորիսի բազմաթիվ նշանավոր տոհմերի տոհմածառերը, ինչը հնարավորություն տվեց ներկաներին ծանոթանալու ... Մանրամասն
18.10.25 «Ավագ սերնդի կենտրոն Գորիսում»
Գորիսում տեղի ունեցավ «Ավագ սերնդի կենտրոնի» հանդիսավոր բացումը, որը նոր շունչ և հույս կներշնչի հատկապես միայնակ տարեցներին։ Կենտրոնի բացման արարողությանը մասնակցել են Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, ինչպես նաև Հայաստանում Եվրոպական Միության դեսպանը, ԵՄ անդամ երկրների դեսպաններ, մարզպետարանի ներկայացուցիչներ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ ընդգծելով նախաձեռնության կարևորությունը։«Ավագ սերնդի կենտրոնը» ստեղծվել է Winnet Goris Development Foundation-ի կողմից՝ մի շարք կազմակերպությունների զգալի աջակցությամբ։Ամարյան բարեգործական հիմնադրամը նվիրաբերել է 18 միլիոն ՀՀ դրամ՝ հոգալով կենտրոնի շենքի գնման մասնակի ծախսերը։European Union in Armenia-ի ... Մանրամասն
16.10.25 Հարթաշեն բնակավայրի բարեկարգման աշխատանքներ
Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հանձնարարականով՝ Հարթաշեն բնակավայրում մեկնարկել են լայնածավալ բարեկարգման աշխատանքներ։
Աշխատանքները ներառում են գյուղի բոլոր փողոցների խճապատումը, ինչը կարևորագույն քայլ է ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու և փոշուց ու ցեխից ազատվելու համար։
 
Գորիս համայնքի բոլոր բնակավայրերի խնդիրները գտնվում են ուշադրության կենտրոնում։ Համայնքապետարանն իրականացնում է համակարգված մոտեցում՝ նպատակ ունենալով լուծել ենթակառուցվածքային, սոցիալական հարցերը բոլոր գյուղերում։
12.10.25 Որոտան բնակավայրի ոռոգման ջրագծի կառուցում
Որոտան բնակավայրում շարունակվում են ոռոգման ջրագծի կառուցման աշխատանքները, որոնք կենսական նշանակություն ունեն տեղի բնակիչների համար: Ծրագիրն իրականացվում է Գորիսի համայնքապետարանի և գործընկերների համատեղ ջանքերով։ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի և «ՀիմնաՏավուշ» հիմնադրամի հետ համատեղ կառուցվում է ոռոգման նոր ցանցը:
Ծրագրի նպատակն է` ապահովել համայնքի գյուղատնտեսական հողատարածքները մշտական և բավարար ոռոգման ջրով: Ջրագծի կառուցումը թույլ կտա արդյունավետ օգտագործել ջրային ռեսուրսները, նվազեցնել ջրի կորուստները և ապահովել կայուն գյուղատնտեսություն:
08.10.25 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
⤵️Գորիս համայնքի հարգելի բնակիչներ, տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 10-ին
➡️ ժամը 12.00-13.00 Ներքին Խնձորեսկ
➡️ժամը 14.00-15.00 Խնձորեսկ,
➡️ ժամը 15.30-16.30 Հարթաշեն
Բնակավայրերի վարչական շենքերի հարակից տարածքում կտեղակայվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակը։
✅Հարկադիր կատարման ոլորտում ձեզ հուզող հարցերով կարող եք դիմել և տեղում ստանալ ձեր հարցերի պատասխանները։
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Գորիս համայնքի ավագանու նիստ 09.03.2019
Գորիս համայնքի ավագանու նիստ 12.02.2019
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50206300@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner