«Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ը կազմակերպում է վերապատրաստման դասընթաց նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի ղեկավարման իրավունք
(հավաստագիր) ստանալ ցանկացողների համար:
Դասընթացը կազմակերպվում է Գորիսի պետական համալսարանում (ք. Գորիս, Ավանգարդ 2,
հեռ.՝ 077-33-76-90):
Վերապատրաստման դասընթացին կարող է մասնակցել այն անձը, ով ունի բարձրագույն կրթություն եւ(կամ) վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի կամ
հանրային ծառայության ոլորտի առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:
Վերապատրաստմանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.
1) դիմում՝ Գորիսի պետական համալսարանի ռեկտորի անունով (Ձեւ 2, լրացվում է տեղում),
2) 3x4 չափի մեկ լուսանկար,
3) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը կամ տեսաներածված տարբերակը,
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք,
5) անձը հաստատող փաստաթղթի պատճենը կամ տեսաներածված տարբերակը,
6) Գորիսի պետական համալսարանի 900288000012 հաշվեհամարին փոխանցված գումարի
անդորրագիրը կամ դրա տեսաներածված տարբերակը:
Փաստաթղթերի պատճենները ներկայացվում են բնօրինակների հետ միասին:
Պատճենների իսկությունը ստուգելուց եւ սքանավորելուց հետո բնօրինակները վերադարձվում են:
Վերապատրաստման դասընթացի արժեքը 80 000 (ութսուն հազար) ՀՀ դրամ է, ներառյալ մասնակիցներին տրամադրվող բաշխիչ նյութերը (առցանց թեստերը եւ դասընթացի նյութերը
կունենան 24/7 հասանելիություն եւ կապված կլինեն մասնակիցների էլեկտրոնային հասցեներին):
Դասընթացն իրականացվում է համակցված (առկա եւ հեռավար/առցանց) ուսուցման կազմակերպման ձեւերով՝ 110 ժամ ծանրաբեռնվածությամբ, որը ներառում է ՀՀ ԿԳՄՍՆ կողմից հաստատված թեստավորման թեմաների բովանդակությանը եւ հարցաշարին համապատասխան իրավական, կառավարչական, մանկավարժական, հոգեբանական նոր
գիտելիքների, կարողությունների, հմտությունների եւ ունակությունների ձեւավորմանն ու կատարելագործմանն ուղղված բաղադրիչներ:
Վերապատրատման դասընթացը հաջողությամբ ավարտած հավակնորդին տրվում է վկայագիր:
Դասընթացը վարում են ոլորտի փորձառու մասնագետներ:
Դիմումներն ընդունվում են 2024 թվականի հուլիսի 2-ից մինչեւ 15-ը ներառյալ՝ Գորիսի պետական համալսարանում (Շարունակական կրթության եւ կարիերայի զարգացման բաժին,
հեռ.՝ 077-33-76-90, ամեն օր (բացի շաբաթ եւ կիրակի օրերից)՝ ժամը 10.00-ից 16.00-ն:
Վերապատրաստման դասընթացը սկսվում է հուլիսի 16-ից՝ 19 օր տեւողությամբ։
Հավակնորդների ցանկությամբ դասընթացի կազմակերպման ժամանակացույցը կարող է համաձայնեցվել:
Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ.
Բջջ.՝ 077-33-76-90 (Շարունակական կրթության եւ կարիերայի զարգացման
բաժնի վարիչ՝ Ա.Դինունց)
E-mail` arpinedinuntsas@gmail.com
Fb` https://www.facebook.com/ExtensionCareerGSU
Հասցե՝ ՀՀ, ք. Գորիս, Ավանգարդ 2 (Գորիսի պետական համալսարան, 3-րդ մասնաշենք, 3-րդ
հարկ, Շարունակական կրթության եւ կարիերայի զարգացման բաժին):