Այսօր: Հինգշաբթի, 27 Մարտի 2025թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
ԱՐՏԱԿ ԲԱՂԴԱԳՅՈՒԼՅԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
03/04/2024
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
16/04/2024
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

  ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի համայնքապետարանը բաց դասական աճուրդով օտարում է համայնքային սեփականություն հանդիսացող հետևյալ շարժական գույքերը՝ ավտոմեքենաները.

Լոտ 1     - SUZUKI GRAND VITARA 2.7 մակնիշի ավտոմեքենան (հաշվառման համարանիշը՝ 855 LL 70, սեփականության վկայական՝ N 14CC825013, թողարկման տարեթիվը՝ 2007թ.) մեկնարկային գին սահմանելով 2000000 (երկու միլիոն) ՀՀ դրամ:

Լոտ 2     - VAZ 21214 մակնիշի ավտոմեքենան (հաշվառման համարանիշը՝ 502 CR 61, սեփականության վկայական՝ N 14YY678214, թողարկման տարեթիվը՝ 2004թ.) մեկնարկային գին սահմանելով 750000 (յոթ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ:

Աճուրդը տեղի կունենա 2024 թվականի ապրիլի 17-ին ժամը 14.00-ին, Գորիսի համայնքապետարանի շենքում: 

Հայտերն ընդունվում են ամեն օր ժամը  9.00-ից մինչև 18.00-ը (ընդմիջում՝ 13.00-14.00), բացի շաբաթ, կիրակի օրերից, հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում է աճուրդի բացմանը նախորդող աշխատանքային օրը (ժամը 17:00):

Մասնակիցները վաճառվող լոտերին կարող են ծանոթանալ սույն ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը ընկած ժամանակահատվածում՝ ք.Գորիս Անկախության 3 հասցեում, 093723737 հեռախոսահամարով, յուրաքանչյուր աշխատանքային օր՝ 10:00-17:00:

Աճուրդի կանոնակարգին մասնակիցները կարող են ծանոթանալ ամեն օր ժամը 9:00–18:00 ընկած ժամանակահատվածում: 

Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել`

ա) հայտ,

բ) աճուրդին մասնակցելու համար սահմանված 10000 ՀՀ դրամի չափով վճարի անդորրագիր,

գ) անձնագիր, իրավաբանական անձանց համար` հիմնադիր փաստաթղթեր,

Աճուրդի  անցկացման  օրը  մասնակիցների  կողմից  վճարվում է  նախավճար՝ գույքի   մեկնարկային  գնի  5%-ի  չափով: Աճուրդի նվազագույն քայլի չափը՝ մեկնարկային գնի 5 տոկոս: Աճուրդի հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը:

 Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Գորիսի  համայնքապետարանի աշխատակազմ:

 

Հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ, Գորիս համայնք, ք. Գորիս, Անկախության 3

Հեռ.՝ +37428425696

Էլ. փոստ՝ gorismunicipality@gmail.com

Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Գորիս համայնքի ավագանու նիստ 09.03.2019
Գորիս համայնքի ավագանու նիստ 12.02.2019
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50206300@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner