ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի համայնքապետարանը բաց մրցույթով վարձակալության իրավունքով տրամադրում է համայնքային
սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հետևյալ հողերը.
Լոտ 1 – Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Հարթաշեն գյուղում գտնվող 1,01104 հա մակերեսով գյուղատնտեսական
նշանակության «Արոտավայր» հողատեսքը (կադաստրային ծածկագիր 09-055-0124-0045), վարձավճարի մեկնարկային չափ՝ 15000 ՀՀ
դրամ, 10 տարի ժամկետով՝ գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով։
Լոտ 2 – Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Հարթաշեն գյուղում գտնվող 1,07389 հա մակերեսով գյուղատնտեսական
նշանակության «Վարելահող» հողատեսքը (կադաստրային ծածկագիր 09-055-0112-0014), վարձավճարի մեկնարկային չափ՝ 15000 ՀՀ դրամ,
10 տարի ժամկետով՝ գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով։
Լոտ 3 – Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքում գտնվող 0,27 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության «Այլ
հողատեսքը» (կադաստրային ծածկագիր 09-003-0310-0025), վարձավճարի մեկնարկային չափ՝ 50000 ՀՀ դրամ, 10 տարի ժամկետով՝
գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով։
Լոտ 4 – Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Խնձորեսկ գյուղում գտնվող 0,42 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության
«Այլ հողատեսքը» (կադաստրային ծածկագիր 09-045-0106-0098), վարձավճարի մեկնարկային չափ՝ 20000 ՀՀ դրամ, 10 տարի ժամկետով՝
գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով։
Մրցույթը տեղի կունենա 2024 թվականի ապրիլի 29-ին ժամը 14:00- ին, Գորիսի համայնքապետարանի շենքում:
Նշված հողամասի նկատմամբ սահմանափակումներ (ներառյալ` սերվիտուտների) չկան:
Հայտերն ընդունվում են ամեն օր ժամը 9.00-ից մինչև 18.00-ը (ընդմիջում՝ 13.00-14.00), բացի շաբաթ, կիրակի օրերից, հայտերի
ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում է մրցույթի կայացման օրվանից 3 աշխատանքային օր առաջ, ժամը 18:00-ին:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել`
ա) հայտ,
բ) մրցույթին մասնակցելու համար սահմանված 5000 ՀՀ դրամի չափով վճարի անդորրագիր,
գ) անձնագիր, իրավաբանական անձանց համար` հիմնադիր փաստաթղթեր:
Մրցույթի անցկացման օրը մասնակիցների կողմից վճարվում է նախավճար՝ հողամասի մեկնարկային գնի 5%-ի չափով:
Մրցույթի հաղթող է ճանաչվում լավագույն պայմանները առաջարկող մասնակիցը:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Գորիսի համայնքապետարանի աշխատակազմ:
Հասցե` ՀՀ, Սյունիքի մարզ, Գորիս համայնք, ք. Գորիս, Անկախության 3
Հեռ..` +37428425696
Էլ. փոստ` gorismunicipality@gmail.com
Գորիսի համայնքապետարանի մրցութային հանձնաժողով