ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի համայնքապետարանը բաց մրցույթով վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրում է համայնքային սեփականություն հանդիսացող հետևյալ հողերը.
ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ
Լոտ
|
Նպատակային նշանակություն
|
Գործառնական նշանակություն
|
Հողոմասի չափ /հա/
|
Վարձակալության իրավունքի ժամկետ /տարի/
|
Հողամասի գտնվելու վայր
|
Կադաստրային ծածկագիր
|
Տարեկան վարձավճարի մեկնարկային
չափ /ՀՀ դրամ/
|
Օգտագործման նպատակ
|
Ավագանու որոշման ամսաթիվ և համար
|
1
|
Գյուղատնտե-սական
|
Արոտավայր
|
1,0
|
10
|
ք․ Գորիս
|
09-003-0313-0029
|
30000
|
Գյուղատնտե-սական
գործունեություն
|
28.10.2022 N 139-Ա
|
ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐ
Լոտ 1 - Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքի Ա.Սաթյան փողոցի թիվ 5/5 հասցեում գտնվող 0,00518հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության «ընդհանուր օգտագործման հողեր» գործառնական նշանակության հողամասը (կադաստրային ծածկ. 09-003-0755-0002), տրամադրել կառուցապատման իրավունքով, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 500 ՀՀ դրամ, 5 /հինգ/ տարի ժամկետով՝ բացօթյա սրճարան կառուցելու նպատակով:
Լոտ 2 - Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքի Ավանգարդ 5-րդ թաղամասի թիվ 8/9 հասցեում գտնվող 0,012հա մակերեսով հողատարածքը (կադաստրային ծածկ. 09-003-0234-0004), տրամադրել կառուցապատման իրավունքով, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 500 ՀՀ դրամ, 5 /հինգ/ տարի ժամկետով՝ ժամանակավոր առևտրային տաղավար տեղադրելու նպատակով:
Լոտ 3 - Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքի Գ.Գալստյան փողոցի թիվ 27 հասցեում գտնվող 0.0045հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության «ընդհանուր օգտագործման հողեր» գործառնական նշանակության հողամասը (կադաստրային ծածկ. 09-003-0205-0002), տրամադրել կառուցապատման իրավունքով, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 500 ՀՀ դրամ, 5 /հինգ/ տարի ժամկետով՝ առևտրի տաղավար կառուցելու նպատակով:
Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի դեկտեմբերի 23-ին ժամը 14.00 - ին, Գորիսի համայնքապետարանի շենքում:
Նշված հողամասերի նկատմամբ սահմանափակումներ (ներառյալ` սերվիտուտների) չկան:
Հայտերն ընդունվում են ամեն օր ժամը 9.00-ից մինչև 18.00-ը (ընդմիջում՝ 13.00-14.00), բացի շաբաթ և կիրակի օրերից:
Հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում է մրցույթի կայացման օրվանից 3 աշխատանքային օր առաջ, ժամը 18:00-ին:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել`
ա) հայտ,
բ) մրցույթին մասնակցելու համար սահմանված 5000 ՀՀ դրամի չափով վճարի անդորրագիր,
գ) անձնագիր, իրավաբանական անձանց համար` հիմնադիր փաստաթղթեր:
Մրցույթի անցկացման օրը մասնակիցների կողմից վճարվում է նախավճար՝ հողամասի մեկնարկային գնի 5%-ի չափով:
Մրցույթի հաղթող է ճանաչվում լավագույն պայմանները առաջարկող մասնակիցը:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Գորիսի համայնքապետարանի աշխատակազմ:
Հասցե` ՀՀ, Սյունիքի մարզ, Գորիս համայնք, ք. Գորիս, Անկախության 3
Հեռ..` +37428425696
Էլ. փոստ` gorismunicipality@gmail.com
Գորիսի համայնքապետարանի մրցութային հանձնաժողով