Գորիս համայնքի հարգելի՛ բնակիչներ
Հրավիրում ենք ձեզ Գորիս համայնքի 2023 թ. Սուբվենցիոն ծրագրերի հանրային քննարկմանը: Համոզված ենք, որ այն կիրականանա կառուցողական մթնոլորտում, կօգնի վերհանել և լուծել համայնքի առաջնահերթ հիմնախնդիրները:
Ծրագրերի հանրային քննարկումը տեղի կունենա նոյեմբերի 25-ին, ժամը՝ 14:00, համայնքապետարանի նիստերի դահլիճում :
Գորիսի համայնքապետարանն ակնկալում է համայնքի ավագանու անդամների, հասարակական կազմակերպությունների և բնակչության շահագրգիռ մոտեցումը ու ակտիվ ներգրավվածությունը: