Հարգելի Գորիս համայնքի բնակիչներ
ՄԱԿ-ի կողմից ֆինանսավորվող «ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության մասսայականացում» ծրագրի շրջանակում նոյեմբերի 15-ին ք.Գորիսում (գյուղատնտեսական շուկայի՝ բաց շուկայի, տարածք, ժամը 11:00-18:00) իրականացվելու են հանարային միջոցառումներ:
Միջոցառումները ներառում են.
- ծրագրի աութրիչների կողմից անցորդներին տրամադրել ՄԻԱՎ-ի, հեպատիտ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի վերաբերյալ հետազոտության կարևորության մասին տեղեկատվություն,խրախուսել անցնելու ՄԻԱՎ-ի, հեպատիտ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի հետազոտություն,
- հանրային վայրում ՄԻԱՎ-ի, հեպատիտ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի հետազոտության կազմակերպում, այդ նպատակներին հարմարեցված և համապատասխան անհրաժեշտ բժշկական սարքավորումներով հագեցած «Գազոն» ավտոմեքենայում (694 AV 61 համարանիշով):
Հետազոտությունները կկատարվեն կենտրոնի լաբորատոր մասնագետների կողմից, որը կուղեկցվի նախա- և հետթեստային խորհրդատվությամբ, որը կտրամադրվի համապատասխան որակավորում ունեցող մասնագետների կողմից: