ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի համայնքապետարանը բաց դասական աճուրդով օտարում է համայնքային սեփականություն հանդիսացող հետևյալ հողերը.
Լոտ 1 - Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Որոտան գյուղի 1-ին փողոց թիվ 22 հասցեում գտնվող բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության 0,05863 հա հողամասը (ծածկ. 09-077-0003-0002), բնակելի տուն կառուցելու նպատակով, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 169 ՀՀ դրամ:
Լոտ 2 - Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Խնձորեսկ գյուղի 37-րդ փողոց թիվ 58/1 հասցեում գտնվող բնակավայրերի հասարակական կառուցապատման նշանակության 0.01400 հա հողատարածքը (ծածկ. 09-045-0051-0002-ից), սպասարկման տաղավար կառուցելու նպատակով, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 940 ՀՀ դրամ:
Լոտ 3 - Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Գեներալ Կարապետյան փողոց թիվ 20/1 հասցեում գտնվող բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության 0.0800 հա հողատարածքը (ծածկ. 09-003-0209-0001-ից), բնակելի շինություն կառուցելու նպատակով, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 3000 ՀՀ դրամ:
Լոտ 4 -Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Գեներալ Կարապետյան փողոց թիվ 18/1 հասցեում գտնվող բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության 0.0800 հա հողատարածքը (ծածկ. 09-003-0209-0001-ից), բնակելի շինություն կառուցելու նպատակով, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 3000 ՀՀ դրամ:
Լոտ 5 - Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Գեներալ Կարապետյան փողոց թիվ 28 հասցեում գտնվող բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության 0.0800 հա հողատարածքը (ծածկ. 09-003-0209-0001-ից), բնակելի տուն կառուցելու նպատակով, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 3000 ՀՀ դրամ:
Լոտ 6 - Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Գեներալ Կարապետյան փողոց թիվ 30 հասցեում գտնվող բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության 0.0410 հա հողատարածքը (ծածկ. 09-003-0209-0001-ից), բնակելի տուն կառուցելու նպատակով, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 3000 ՀՀ դրամ:
Լոտ 7 - Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Գեներալ Կարապետյան փողոց թիվ 32 հասցեում գտնվող բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության 0.0370 հա հողատարածքը (ծածկ. 09-003-0209-0001-ից), բնակելի տուն կառուցելու նպատակով, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 3000 ՀՀ դրամ:
Լոտ 8 - Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Կոմիտասի փողոցի թիվ 7/5 հասցեում գտնվող բնակավայրերի խառը կառուցապատման նշանակության 0.01722 հա հողատարածքը (ծածկ. 09-003-0099-0021), բնակելի շինություն կառուցելու նպատակով, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 4500 ՀՀ դրամ:
Կրկնաճուրդով օտարվում է՝
Լոտ 1- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Վերիշեն գյուղի 12-րդ փողոց թիվ 30 հասցեում
գտնվող բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության 0.0898հա հողատարածքը /ծածկ. 09-096-0069-
0034/ բնակելի տուն կառուցելու համար՝ 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 1300 ՀՀ դրամ:
Աճուրդը տեղի կունենա 2022 թվականի օգոստոսի 30-ին ժամը 14.00-ին, Գորիսի համայնքապետարանի շենքում:
Նշված հողամասերի նկատմամբ սահմանափակումներ (ներառյալ` սերվիտուտների) չկան:
Հայտերն ընդունվում են ամեն օր ժամը 9.00-ից մինչև 18.00-ը (ընդմիջում՝ 13.00-14.00), բացի շաբաթ, կիրակի օրերից, հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում է աճուրդի կայացման օրվանից 3 աշխատանքային օր առաջ, ժամը 18:00-ին:
Աճուրդի կանոնակարգին մասնակիցները կարող են ծանոթանալ ամեն օր ժամը 9:00–18:00 ընկած ժամանակահատվածում:
Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել`
ա) հայտ,
բ) աճուրդին մասնակցելու համար սահմանված 10000 ՀՀ դրամի չափով վճարի անդորրագիր,
գ) անձնագիր, իրավաբանական անձանց համար` հիմնադիր փաստաթղթեր,
Աճուրդի անցկացման օրը մասնակիցների կողմից վճարվում է նախավճար՝ հողամասի մեկնարկային գնի 50%-ի չափով: Աճուրդի նվազագույն քայլի չափը՝ մեկնարկային գնի 5 տոկոս: Աճուրդի հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Գորիսի համայնքապետարանի աշխատակազմ:
Հասցե` ՀՀ, Սյունիքի մարզ, Գորիս համայնք, ք. Գորիս, Անկախության 3
Հեռ..` +37428425696
Էլ. փոստ` gorismunicipality@gmail.com
Գորիսի համայնքապետարանի աճուրդային հանձնաժողով