Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով, Հայաստանի Հանարպետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տարամադրման կարգը հաստատելու մասին» N 1708-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 12-րդ կետով
1. Տալ համաձայնություն ՀՀ պետական բյուջեից նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ) ստանալու նպատակով Գորիս համայնքի կողմից 2023 թվականի համար ներկայացված հետևյալ ծրագրային հայտերին՝
1) Գորիս քաղաքի Անկախության փողոցի մայթերի բարեկարգում և հարակից փողոցների՝ Դավիթ Բեկի, Նժդեհի, Անդրանիկի, Յու Բախշյանի, Տիգրան Մեծի, Արշակունիների, Երվանդունիների, Սարյան փողոցների մի հատվածի կապիտալ նորոգում
2) Թիվ 1 ՆՈՒՀ-ի հիմնանորոգում
3) Գորիս քաղաքի Թումանյան փողոցի կապիտալ նորոգում
4) Պատմական Հին Գորիս տանող ճանապարհի հիմնանորոգում
5) Գորիս համայնքի արտադպրոցական կենտրոնի հիմնանորոգում
2. Համայնքի ղեկավարին` սահմանված ժամկետում սույն որոշմամբ հաստատված սուբվենցիայի ծրագրային հայտերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարան։