Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով ՀՀ կադաստրի կոմիտեի 2025 թվականի սեպտեմբերի 29-ի Կ-29092025-09-0132 կասեցման որոշումը 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2025 թվականի սեպտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Ակներ գյուղում Վարդան Արզումանյանին սեփականություն հանդիսացող 0,144 հեկտար հողատարածքի նպատակային նշանակությունը փոխելու մասին» թիվ 111-Ա որոշման մեջ կատարել փոփոխություններ․
1) որոշման հիմնական մասում «2025 թվականի օգոստոսի 19-ի №ՆԹ-7192-25» բառերն ու թվերը փոխարինել «2025 թվականի հոկտեմբերի 2-ի №ՆԹ-8829-25» բառերով և թվերով։
2) որոշման 1-ին կետում «պահեստային շինություն» բառերը փոխարինել «անասնաշենք» բառով։
2.Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը։ |