Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով, Հայաստանի Հանրապետության 2019 թվականի դեկտեմբերի 3-ի «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» թիվ 225-Ն օրենքի օրենքի 3-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի բ/ ենթակետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 2022 թվականի սեպտեմբերի 20-ի N ՍԹ/10305-2022 գրության պարզաբանումը, Գորիս համայնքի ղեկավարի կողմից տրված 2025 թվականի նախագծման թույլտվության (ճարտարապետահատակագծային առաջադրանք) նախագիծը և համայնքի ղեկավարի առաջարկությունը
- Գորիս համայքի սեփականություն հանդիսացող 0,04857հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա՝ «գյուղատնտեսական արտադրական օբյեկտների» գործառնական նշանակությամբ՝ մոդուլային անասնաշենքին կից օժանդակ շինությունների կառուցման և հողատարածքի ընդլայնման համար:
- Սույն որոշման 1-ին կետով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության կատեգորիա փոխադրված Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Ակներ գյուղի 0,04857հա մակերեսով գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողամասը, որը հնարավոր չէ որպես առանձին գույքային միավոր օտարել հրապարակային սակարկության միջոցով, ուղղակի վաճառքով օտարել Արամ Ստեփանյանին՝ Գորիս համայնքի Ակներ գյուղի 15-րդ փողոցի թիվ 12 հասցեում սեփականության իրավունքով պատկանող մոդուլային անասնաշենքի և հողատարածքի ընդլայնման համար, 384700 (երեք հարյուր ութսունչորս հազար յոթ հարյուր) ՀՀ դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով:
- Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը։
|