Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 64-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 16-ի 260-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2021 թվականի մարտի 25-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սյունիք-2 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի Գորիս խոշորացված համայնքի (Գորիս քաղաք, Վերիշեն, Ակներ, Հարթաշեն, Խնձորեսկ, Ներքին Խնձորեսկ, Քարահունջ, Որոտան, Աղբուլաղ, Ձորակ, Վանանդ, Շուռնուխ, Բարձրավան) գլխավոր հատակագծերի նախագծերը (գոտևորման նախագծերը) հաստատելու մասին» թիվ 27-Ա որոշումը և Գորիս համայնքի ղեկավարի առաջարկությունը
1.Տալ համաձայնություն Գորիս համայնքի Ներքին Խնձորեկ գյուղի 2-րդ փողոցի հարակից տարածքում հրապարակ կառուցելու նպատակով 0.75հա մակերեսով հողամաս առանձնացնելուն:
2.Հաստատել Ներքին Խնձորեսկ գյուղում հրապարակի կառուցապատման հատակագիծը՝ համաձայն հավելվածի:
3.Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: