Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի դրույթներով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի 60-րդ կետով և հաշվի առնելով Հանրապետության համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2025 թվականի հունիսի 17-ի N 201 դրական եզրակացությունն ու համայնքի ղեկավարի առաջարկությունը
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի «Սյունիք-2» միկրոռեգիոնալ մակարդակի տարածական պլանավորման փաստաթղթերում ներառված Գորիս քաղաքի համակցված փաստաթղթում կատարել փոփոխություն և համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0,13200հա այլ հողատեսքը (կադաստրային ծածկագիր՝ 09-003-0207-0020-ից) փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիայի «հասարակական կառուցապատման» գործառնական նշանակության հողերի՝ հյուրանոցային տնակներ կառուցելու նպատակով։:
- Համայնքի ղեկավարին` ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|