Ծրագիր N 2
|
| Անվանում | Հին Գորիսի Ս․ Հռիփսիմե եկեղեցու շրջակա քարայրերի և Մելիք Օհանի ապարանքի վերականգնման և նպատակային օգտագործման ծրագիր |
| Նպատակ | Հին Գորիսը լքվել է 20-րդ դարի սկզբներին և այսօր այն իր կառույցներով ներկայանում է ավերակ մի բնակավայր` հանդիսանալով պատմահնագիտական արգելոց-թանգարան: Հաշվի առնելով, որ Հին Գորիսը հանդիսանում է քարայր- կացարաններով միջնադարյան բացառիկ հուշարձանի եզակի օրինակ և գտնվում է բավականին վտանգված վիճակում (որոշ քարայրներ կանգնած են փլուզման եզրին) առաջարկում ենք իրագործել բնակատեղիի ուսումնասիրման, մասնակի վերականգնման և բարեկարգման ծրագիր: Դրանց, ինչպես հարկն է, պետք է նախորդեն հնագիտական աշխատանքները: Ծրագիրը կնպաստի հուշարձանի պահպանմանն ու հանրայնացմանը: Առաջարկ կա նաև քարայրներից մի քանիսը բերել որոշակի օգտագործման զանազան նպատակներով: Օրինակ, Մելիք Օհանի ապարանքը կարելի է վերածել ժողովրդա- ազգագրական թանգարանի, այսինքն բերել մոտավորապես այնպիսի տեսքի, ինչպիսին որ այն եղել է նախնական օգտագործման ժամանակ` վերածելով այն հանգստի սրահի: Դրանով մենք կունենանք հին կացարանի վերակազմություն, ինչը մեծ հետաքրքրություն կառաջացնի` վերածելով այն բացօթյա թանգարանի: Միաժամանակ որոշ քարայրներ կարող են դառնալ հուշանվերների տաղավարներ: Բնականաբար հուշարձանի հանդեպ հետաքրքրությունը կարող է նպաստել զբոսաշրջության զարգացմանը և ապահովել նաև եկամուտներ: |
| Ժամանակահատված | 20/12/2013 - 19/03/2016 |
| ԿարգավիՃակ | Գործողության ժամկետն ավարտված է
|
| Իրականացնող կազմակերպություն(ներ) | Երկիր և մշակույթ |
| Ֆինանսավորող(ներ) | |
| Ծրագրի ղեկավար | |
| Բովանդակություն |
|
| Առնչվող փաստաթղթեր |
|
| Հաշվետվություն(ներ) | |
|