12.10.25
Որոտան բնակավայրի ոռոգման ջրագծի կառուցում
|
Որոտան բնակավայրում շարունակվում են ոռոգման ջրագծի կառուցման աշխատանքները, որոնք կենսական նշանակություն ունեն տեղի բնակիչների համար: Ծրագիրն իրականացվում է Գորիսի համայնքապետարանի և գործընկերների համատեղ ջանքերով։ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի և «ՀիմնաՏավուշ» հիմնադրամի հետ համատեղ կառուցվում է ոռոգման նոր ցանցը: Ծրագրի նպատակն է` ապահովել համայնքի գյուղատնտեսական հողատարածքները մշտական և բավարար ոռոգման ջրով: Ջրագծի կառուցումը թույլ կտա արդյունավետ օգտագործել ջրային ռեսուրսները, նվազեցնել ջրի կորուստները և ապահովել կայուն գյուղատնտեսություն:
|
|
08.10.25
📢ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
 Գորիս համայնքի հարգելի բնակիչներ, տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 10-ին  ժամը 12.00-13.00 Ներքին Խնձորեսկ  ժամը 14.00-15.00 Խնձորեսկ,  ժամը 15.30-16.30 Հարթաշեն Բնակավայրերի վարչական շենքերի հարակից տարածքում կտեղակայվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակը։  Հարկադիր կատարման ոլորտում ձեզ հուզող հարցերով կարող եք դիմել և տեղում ստանալ ձեր հարցերի պատասխանները։
|
|
06.10.25
Գորիսը նշեց Ուսուցչի տոնը
|
Հոկտեմբերի 6-ին Գորիսի համայնքապետարանի նախաձեռնությամբ և բարձր հովանու ներքո կազմակերպվեց հանդիսավոր միջոցառում՝ նվիրված Ուսուցչի տոնին և համայնքի վաստակաշատ ուսուցիչներին։ Միջոցառման նպատակն էր գնահատել մանկավարժների կարևոր դերն ու ավանդը սերունդների կրթության և դաստիարակության գործում։Միջոցառման ընթացքում Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի անունիցհամայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը հանձնեց շնորհակալագրեր ։ Շնորհակալագրերը հանձնվեցին համայնքի դպրոցների ուսուցիչներին՝ երկարամյա նվիրումի, բարեխիղճ աշխատանքի և կրթության ոլորտում ունեցած կարևոր ավանդի համար։Միջոցառման մշակութային հատվածը զարդարեցին Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի ժողգործիքների համույթը և Վահե Մելքումյան պարային ...
Մանրամասն |
|
05.10.25
Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ
|
Հարգելի՛ ուսուցիչներ, մանկավարժներ, կրթության ոլորտի նվիրյալներ,Սրտանց շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի օրվա կապակցությամբ։Ժամանակի փորձությունների միջով անցած մեր պատմությունը, մեր լեզուն, մեր հավատքը, մեր մշակույթը՝ ահա այն հիմքերը, որոնց վրա կառուցված է հայոց պետականության և ազգային գաղափարախոսության ամրությունը։ Եվ դուք եք, որ ձեր ամենօրյա քրտնաջան աշխատանքով սերունդներին եք փոխանցում այդ սուրբ արժեքները։ Դուք եք կերտում այն քաղաքացուն, ով կրողն է լինելու մեր ազգային ոգու, ով գիտակցելու է իր պատմական ժառանգության կարևորությունը և պաշտպանելու է մեր պետական շահերը։Մենք ապրում ենք բարդ ժամանակներում, երբ ազգային արժեքների վերարժևորումը կենսական նշանակություն ունի։ Այս համատեքստում ձեր դերը կրկնապատկվում ...
Մանրամասն |
|
01.10.25
Տարեցների միջազգային օրը Գորիսում
|
Հոկտեմբերի 1-ին՝ Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ, Գորիսի համայնքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպվեց ջերմ և հիշարժան միջոցառում՝ նվիրված համայնքի տարեց բնակիչներին: Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի ժողգործիքների համույթը համերգային ծրագրով հանդես եկավ «Համագործակցության կամար» ՀԿ-ի բարեգործական ճաշարանում՝ ստեղծելով ուրախ և տոնական մթնոլորտ:Միջոցառման հիմնական նպատակն էր տարեցներին շեղել առօրյա հոգսերից և նրանց օրը դարձնել ավելի պայծառ ու տոնական:Օրն առանձնահատուկ դարձավ նաև մեկ այլ հուզիչ իրադարձությամբ. համույթի նախկին աշխատակից Սուսաննա Ղումաշյանը նշեց իր ծննդյան տարեդարձը: Այս առիթով տիկին Ղումաշյանին հանձնվեց պատվոգիր՝ ի գնահատումն նրա երկարամյա բեղմնավոր աշխատանքային ...
Մանրամասն |
|
18.09.25
ԳՈՐԾԱՐԿՎԵԼ Է «ՏԵՍԵԼ ԵՄ» ՀԱՎԵԼՎԱԾԸ
|
Նոր հնարավորություն քաղաքացիների համար Համայնքիդ խնդիրն այլևս չի մնա անտեսված․
- Նկարիր
- Ներբեռնիր «Տեսել եմ» հավելվածը
- Ուղարկիր քո համայնքապետարանին
Քեզնից ստացված ազդանշանին հետևելու են մասնագետները և կկիսվեն արդյունքով։ Այսուհետև մաքուր, հարմար ու անվտանգ միջավայր ձևավորելու գործում քո ձայնը վճռորոշ է։ teselem.am «Teselem» հավելվածը հասանելի է App Store և Google Play-ում Տեսել ես՝ կիսվիր, միասին կլուծենք
|
|
01.09.25
Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ
|
Սիրելի մանկավարժներ, դպրոցականներ և ուսանողներ, շնորհավորում եմ բոլորիդ սեպտեմբերի 1֊ի` Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։ Այս նշանակալի օրը հատուկ ջերմությամբ եմ շնորհավորում մեր առաջին դասարանցիներին, ովքեր առաջին քայլերն են անում դեպի գիտելիքի աշխարհ։ Շնորհավորում եմ բոլոր աշակերտներին, ուսանողներին, ինչպես նաև կրթական համակարգի անձնվեր աշխատակիցներին՝ մանկավարժներին և դասախոսներին, ովքեր անմնացորդ նվիրումով կերտում են մեր ապագան։Մեր ժողովրդի դարավոր պատմությունը վկայում է, որ գիտելիքը և կրթությունը եղել են մեր գոյության, ինքնության պահպանման և զարգացման անբաժան մասը։ Միայն գիտակից, կրթված, ազգային ոգով լեցուն և հայրենասեր սերունդը կարող է ապահովել մեր երկրի անվտանգությունը, կայուն զարգացումը ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |