2025 թվականի մարտի 25-ին՝ ժամը 11։00-ին, Գորիսի համայնքապետարանի նիստերի դահլիճում (հասցե՝ Սյունիքի մարզ, ք․ Գորիս, Անկախության 3) «Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» ծրագրի շրջանակներում տեղի կունենա հանրային քննարկում՝ նվիրված Գորիս համայնքի Գորիս քաղաքի և Ակներ բնակավայրի համայնքապատկան հողատարածքներում անտառտնկման և անտառվերականգնման աշխատանքներին։
Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել Գորիսի համայնքապետարանի Գյուղատնտեսության և հողօգտագործման բաժին։