ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2015թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն՝ 2024թվականի հոկտեմբերի 3-ին՝ ժամը 15:30-ին, ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Վերիշեն բնակավայրում Վերիշենի միջնակարգ դպրոցի դահլիճում տեղի կունենա «ԷՅԷՄՋԻ ՊՐՈՋԵԿՏ» ՍՊԸ կողմից ներկայացված ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Վերիշեն բնակավայրում 432 աշակերտի համար դպրոցի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ հանրային քննարկում /1-ին քննարկում/։
Շահագրգիռ հանրությունը գրավոր կամ էլեկտրոնային եղանակով կարող են ներկայացնել առաջարկություններ, դիտողություններ և կարծիքներ էլեկտրոնային փոստի միջոցով՝ gorismunicipality@gmail.com: Հեռ.` +37428425696