Այսօր: Երկուշաբթի, 12 Մայիսի 2025թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 34
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԻՐԱԶԵԿՈՒՄ
2025,Ապրիլ 4 - Մայիս 30

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



Բաց դասական աճուրդով օտարվում է համայնքային սեփականություն հանդիսացող հողեր
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
ԱՆՆԱ ԴԱՎԹՅԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
26/09/2023
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
24/10/2023
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 

  ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի համայնքապետարանը բաց դասական աճուրդով օտարում է համայնքային սեփականություն հանդիսացող հետևյալ հողերը.

Լոտ 1     - Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքի Թանգուն ձոր փողոցի թիվ 33 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման 0,3հա հողամասը (ծածկ. 09-003-0041-0057), հասարակական շինություն (հյուրատուն) կառուցելու նպատակով, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 1500 ՀՀ դրամ:

Լոտ 2     - Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Գեներալ Կարապետյան փողոց թիվ 20/1 հասցեում գտնվող բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության 0.0800 հա հողատարածքը  (ծածկ. 09-003-0209-0063), բնակելի շինություն կառուցելու նպատակով, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 3000 ՀՀ դրամ:

Լոտ 3     - Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Գեներալ Կարապետյան փողոց թիվ 32 հասցեում գտնվող բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության 0.0370 հա հողատարածքը (ծածկ. 09-003-0209-0066), բնակելի տուն կառուցելու նպատակով, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 3000 ՀՀ դրամ:

Լոտ 4     - Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Ակներ գյուղի 7-րդ փողոցի թիվ 2/1 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության այլ հողերից 0,06798հա հողամասը (ծածկ. 09-024-0015-0010), բնակելիտունկառուցելունպատակով, 1 քմմեկնարկայինգինըսահմանելով 1000 ՀՀդրամ:

Լոտ 5     - Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքի Մանիշակաձոր թաղամասի թիվ 11/1 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման 0,08904հա հողամասը (ծածկ. 09-003-0130-0023), երկրորդական հումքի ընդունման կետ կառուցելու նպատակով, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 1500 ՀՀ դրամ:

Լոտ 6     Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքի Սանդի ձոր 1-ին թաղամասի թիվ 40 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման 0,26100հա հողամասը (ծածկ. 09-003-0203-0001-ից), հանրային ավտոկայանատեղի կառուցելու նպատակով, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 1500 ՀՀ դրամ:

Լոտ 7     Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքի վարչական տարածքում գտնվող 2,94285հա գյուղատնտեսական նշանակության հողատարածքը (1,5135հա խոտհարք-կադաստրային ծածկագիր՝ 09-003-0311-0005, 0,8708հա վարելահող-կադաստրային ծածկագիր՝ 09-003-0327-0110 և 0,55855հա ալյ հողատեսք-կադաստրային ծածկագիր՝ 09-003-0307-0008) գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով,հողատարածքի  մեկնարկային գինը սահմանելով 560000 ՀՀ դրամ:

 

Աճուրդը տեղի կունենա 2023 թվականի  հոկտեմբերի  27-ին ժամը 14.00-ին, Գորիսի համայնքապետարանի շենքում: 

Նշված հողամասերի նկատմամբ սահմանափակումներ (ներառյալ` սերվիտուտների) չկան:

Հայտերն ընդունվում են ամեն օր ժամը  9.00-ից մինչև 18.00-ը (ընդմիջում՝ 13.00-14.00), բացի շաբաթ, կիրակի օրերից, հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում է աճուրդի կայացման օրվանից 3 աշխատանքային օր առաջ, ժամը 18:00-ին:

Աճուրդի կանոնակարգին մասնակիցները կարող են ծանոթանալ ամեն օր ժամը 9:00–18:00 ընկած ժամանակահատվածում: 

Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել`

ա) հայտ,

բ) աճուրդին մասնակցելու համար սահմանված 10000 ՀՀ դրամի չափով վճարի անդորրագիր,

գ) անձնագիր, իրավաբանական անձանց համար` հիմնադիր փաստաթղթեր,

Աճուրդի  անցկացման  օրը  մասնակիցների  կողմից  վճարվում է  նախավճար՝ հողամասի   մեկնարկային  գնի  50%-ի  չափով: Աճուրդի նվազագույն քայլի չափը՝ մեկնարկային գնի 5 տոկոս: Աճուրդի հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը:

 Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Գորիսի  համայնքապետարանի աշխատակազմ:

 

Հասցե` ՀՀ, Սյունիքի մարզ, Գորիս համայնք, ք. Գորիս, Անկախության 3

Հեռ..`  +37428425696

Էլ. փոստ` gorismunicipality@gmail.com

ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
file (18ԿԲ)
Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Գորիս համայնքի ավագանու նիստ 09.03.2019
Գորիս համայնքի ավագանու նիստ 12.02.2019
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50206300@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner