ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի համայնքապետարանը բաց մրցույթով վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրում է համայնքային սեփականություն հանդիսացող հետևյալ հողերը.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ
ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ
Լոտ
|
Նպատակային նշանակություն
|
Գործառնական նշանակություն
|
Հողա
մասի չափ /հա/
|
Վարձակալության իրավունքի ժամկետ /տարի/
|
Հողամասի գտնվելու վայր
|
Կադաստրային ծածկագիր
|
Վարձավճարի մեկնարկային
չափ /ՀՀդրամ/
|
Օգտագործման նպատակ
|
Ավագանու որոշման ամսաթիվ և համար
|
1
|
Գյուղատնտե-սական
|
Արոտավայր
|
2,4
|
10
|
ք․ Գորիս
|
09-003-0313-0030
|
75000
|
Գյուղատնտե-սական
գործունեություն
|
14.02.2023 N 09-Ա
|
ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ
Լոտ 1- Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքի Սյունիքի փողոցի թիվ 160 հասցեում գտնվող 0.014հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության «ընդհանուր օգտագործման հողեր» գործառնական նշանակության հողամասը (կադաստրային ծածկ. 09-003-0219-0024), տրամադրել կառուցապատման իրավունքով, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 500 ՀՀ դրամ, 25 (քսանհինգ) տարի ժամկետով՝ ավտոտեխսպասարկման կետ կառուցելու նպատակով:
Մրցույթը տեղի կունենա 2023 թվականի հուլիսի 21-ին ժամը 14.00- ին, Գորիսի համայնքապետարանի շենքում:
Նշված հողամասերի նկատմամբ սահմանափակումներ (ներառյալ` սերվիտուտների) չկան:
Հայտերն ընդունվում են ամեն օր ժամը 9.00-ից մինչև 18.00-ը (ընդմիջում՝ 13.00-14.00), բացի շաբաթ, կիրակի օրերից, հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում է մրցույթի կայացման օրվանից 3 աշխատանքային օր առաջ, ժամը 18:00-ին:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել`
ա) հայտ,
բ) մրցույթին մասնակցելու համար սահմանված 5000 ՀՀ դրամի չափով վճարի անդորրագիր,
գ) անձնագիր, իրավաբանական անձանց համար` հիմնադիր փաստաթղթեր:
Մրցույթի անցկացման օրը մասնակիցների կողմից վճարվում է նախավճար՝ հողամասի մեկնարկային գնի 5%-ի չափով:
Մրցույթի հաղթող է ճանաչվում լավագույն պայմանները առաջարկող մասնակիցը:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Գորիսի համայնքապետարանի աշխատակազմ:
Հասցե` ՀՀ, Սյունիքի մարզ, Գորիս համայնք, ք. Գորիս, Անկախության 3
Հեռ..` +37428425696
Էլ. փոստ` gorismunicipality@gmail.com
Գորիսի համայնքապետարանի մրցութային հանձնաժողով