«Արտ կոնստրակտ» ՍՊԸ-ն նախատեսում է 2022-2023թ․ ընթացքում իրականացնել օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրություն ՀՀ Սյունիքի մարզի Որոտանի ավազակոպճային խառնուրդի «Քարակերտ» հանքերևակման տարածքում։ Ուստի, տեղեկացնում ենք, որ ս․թ․ նոյեմբերի 16-ին, ժամը 11։00-ին Գորիսի համայնքապետարանում տեղի կունենա հանրային քննարկում նշված նախաձեռնության վերաբերյալ։