|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, +37428422552, gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
17 ապրիլի 2023 թվականի N 37-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ՈՐՈՏԱՆ ԳՅՈՒՂԻ 4-ՐԴ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 14 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, 2003 թվականի հոկտեմբերի 8-ի «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ-ի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 13 կետի գ/ ենթակետը, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021 թվականի փետրվարի 12-ի N 184-Ն որոշման թիվ 1 հավելվածը և Գորիս համայնքի ղեկավարի առաջարկությունը
- 2023 թվականին բաց դասական աճուրդով օտարել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Որոտան գյուղի 4-րդ փողոցի թիվ 14 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0,47574հա հողամասը (ծածկ. 09-077-0008-0067), բնակելի տուն կառուցելու նպատակով, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 169 ՀՀ դրամ:
- Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել նախատեսված հողամասերի աճուրդի կազմակերպումը և իրականացումը:
|
Կողմ -12 ԱՂԱՋԱՆՅԱՆ ԱՐՏՅՈՄ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏ ԳԱԼՍՏՅԱՆ ԱՆԻ ԻՎԱՆՅԱՆ ՀԱՅԿ ՀԱԿՈԲՅԱՆ ՄԱՐԻՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ ՄԵՆՈՒԱ ՄԱՇՈՒՐՅԱՆ ԴԱՎԻԹ ՄԿՐՏՉՅԱՆ ՍՈՆԱ ՍՈՆՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ ՏՈՌՈԶՅԱՆ ԱՐՏԱԿ ՕՀԱՆՋԱՆՅԱՆ ԳԱՐԵՆ ՕՐԴՅԱՆ ՆԱՐԵԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ԱՐՏՅՈՄ ԱՂԱՋԱՆՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(1.24 Մբ)
|
 |
(1,000.98 Կբ)
|
 |
(14.45 Կբ)
|
 |
(1.24 Մբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|