Այսօր: Շաբաթ, 7 Հունիսի 2025թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 19
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 12-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, +37428422552, gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 հոկտեմբերի 2016 թվականի N 12-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 20-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 20-րդ և 33-րդ հոդվածներով, քաղաքացիների կողմից համայնքի ղեկավարին և ավագանու անդամներին հասցեագրված դիմում-բողոքների քննարկման ոլորտում վարչարարության արդյունավետությունը բարձրացնելու, քաղաքացիների ընդունելության ընթացակարգը բարելավելու, ավագանու դերակատարության ու պատասխանատվության բարձրացման նպատակով, և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝ կողմ 13, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0

1. Հաստատել ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարի և ավագանու անդամների կողմից քաղաքացիների ընդունելության կազմակերպման կարգը՝ համաձայն հավելվածի 1-ի:
2. Հաստատել ընդունելության համար դիմած քաղաքացիների համար լրացվող ուղղորդող թերթիկի ձևը՝ համաձայն հավելված 2-ի:
3. Հաստատել ընդունելության նախնական գրանցման համար դիմած քաղաքացիների ընդունելության գրանցման քարտի ձևը՝ համաձայն հավելված 3-ի:
4. Սույն որոշումը և քաղաքացիների ընդունելության օրերի և ժամերի մասին տեղեկատվությունը փակցնել Գորիսի համայնքապետարանի և համայնքի կազմում գտնվող բոլոր բնակավայրերի վարչական շենքերում՝ քաղաքացիների համար տեսանելի վայրում:
5. Սույն որոշման կատարման հսկողությունը վերապահել համայնքի ղեկավար Վաչագան Ադունցին:


Կողմ -13

ԱՂԱԲԵԿՅԱՆ ԱՐԱՐԱՏ

ԱՂԱՋԱՆՅԱՆ ԷՐԻԿ

ԱՐԶԱՆՅԱՆ ԼՅՈՎԱ

ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՄՀԵՐ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳԱՐԻԿ

ԴՈԼՈՒՆՑ ԴԱՎԻԹ

ԼԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԳՐԻԳՈՐ

ՂԵՎՈՆԴՅԱՆ ՄԱՍԻՍ

ՄԱՔՈՒՆՑ ՍԱՄՎԵԼ

ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐՄԵՆ

ՈՍԿԱՆՅԱՆ ՈՍԿԱՆ

ՕՐԴՅԱՆ ՆԱՐԵԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՎԱՉԱԳԱՆ ԱԴՈՒՆՑ


Կից փաստաթղթեր՝
(22.32 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50206300@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner