Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի չորրորդ մասով, 84-րդ հոդվածի 14-րդ կետով, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասով, «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով և հավելված 2-ով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2016 թվականի սեպտեմբերի 23-ի «Սյունիք մարզի Գորիս համայնքի ղեկավար ընտրվելու մասին» N 149-Ա և «Սյունիք մարզի Գորիս համայնքի ավագանու անդամներ ընտրվելու մասին» N 150-Ա որոշումները և համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով, կողմ՝ 14, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0
1. Ստեղծել «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիսի համայնքապետարանի աշխատակազմ համայնքային կառավարչական» հիմնարկ:
2. 2016 թվականի նոյեմբերի 1-ից դադարեցնել`
2.1. «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Ակների գյուղապետարանի աշխատակազմ համայնքային կառավարչական»
2.2.«Սյունիքի մարզի Բարձրավանի գյուղական համայնքի ղեկավարի աշխատակազմ (գյուղապետարան)»
2.3.«Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիսի համայնքապետարանի աշխատակազմ համայնքային կառավարչական»
2.4. «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Խնձորեսկի գյուղապետարանի աշխատակազմ համայնքային կառավարչական»
2.5. «Սյունիքի մարզի Հարթաշենի գյուղական համայնքի ղեկավարի աշխատակազմ (գյուղապետարան)»
2.6. «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկի գյուղապետարանի աշխատակազմ համայնքային կառավարչական»
2.7. «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շուռնուխու գյուղապետարանի աշխատակազմ համայնքային կառավարչական»
2.8. «Սյունիքի մարզի Որոտանի գյուղական համայնքի ղեկավարի աշխատակազմ (գյուղապետարան)»
2.9. «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Վերիշենի գյուղապետարանի աշխատակազմ համայնքային կառավարչական»
2.10. «Սյունիքի մարզի Քարահունջի գյուղական համայնքի ղեկավարի աշխատակազմ (գյուղապետարան)» հիմնարկների գործունեությունը։
3. Իրականացնել սույն որոշումից բխող գործառույթների իրականացում («համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրության, կառուցվածքի, հաստիքացուցակի, աշխատակիցների թվաքանակի, պաշտոնային դրույքաչափերի նախագծերի մշակում):
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը: