|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, +37428422552, gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
17 մայիսի 2024 թվականի N 85-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԽՆՁՈՐԵՍԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ, ԽՆՁՈՐԵՍԿ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ (ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ) ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 51-րդ հոդվածի 3-րդ կետով, 72-րդ հոդվածով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 143 հոդվածի 8-9 կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի և համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականիմայիսի 2-ի N 609-Ն ու 2010 թվականի մարտի 4-ի N 208-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1920 և 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 286 որոշումներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 07. 02. 2008թ-ի հողերի կատեգորիան փոխելու մասին N 123-Ն որոշումը, Խնձորեսկ գյուղի ավագանու 01.11.2005թ N20 որոշումը, 1998 թվականի նոյեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերի ցանկը հաստատելու մասին» N 713 որոշումը և Գորիս համայնքի ղեկավարի առաջարկությունը,
- Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Խնձորեսկ /բնակավայրի/ գլխավոր հատակագծում կատարվող փոփոխությունները և համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից 5.4 հա վարելահողը փոխադրել բնակավայրերի կատեգորիա՝ բնակելի կառուցապատման համար:
- Սույն որոշման 1-ին կետով նպատակային նշանակությունը փոխված 5.4հա հողամասերը՝ համաձայն հավելվածի, անհատույց սեփականության իրավունքով (նվիրատվություն) օտարել 2005 թվականին աճուրդին մասնակցած բնակիչներին՝ անհատական բնակելի տների կառուցման և սպասարկման համար:
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
|
Կողմ -11 ԱՌՈՒՇԱՆՅԱՆ ԱՌՈՒՇ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՄՀԵՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԼԵՎՈՆ ԳԱԼՍՏՅԱՆ ԱՆԻ ԴԻԼԱՆՉՅԱՆ ՀԵՐՄԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ ՄԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՀՐԱՄ ՕՀԱՆՋԱՆՅԱՆ ԳԱՐԵՆ ՕՐԴՅԱՆ ՆԱՐԵԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(4.73 Մբ)
|
 |
(202.06 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|