Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 21
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 35-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, +37428422552, gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 ապրիլի 2023 թվականի N 35-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՐԻՍ ՔԱՂԱՔԻ ՕՐԲԵԼՅԱՆՆԵՐԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 7/40 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0,00856 ՀԵԿՏԱՐ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՄԵԼՍԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով 1-ին մասի 21-րդ կետով,  Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63–րդ հոդվածի 2-րդ կետով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, Հայաստանի Հանրապետության 2019 թվականի դեկտեմբերի 3-ի «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» թիվ 225-Ն օրենքով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշումով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի բ/ ենթակետով, հիմք ընդունելով Մելսիկ Մկրտչյանի 2023 թվականի մարտի 9-ի դիմում-խնդրանքը

1.Գորիս համայնքի Գորիս քաղաքի Օրբելյանների փողոցի թիվ 7ա հասցեում Մելսիկ Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող  բնակելի տան հողամասի ընդլայնման համար, հողամասին կից գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի խառը կառուցապատման գոտում գտնվող Գորիս համայնքի Գորիս քաղաքի Օրբելյանների փողոցի թիվ 7/40 հասցեի 0,00856հա  (կադաստրային ծածկ. 09-003-0099-0032) հողատարածքը, որը հնարավոր չէ որպես առանձին գույքային միավոր օտարել հրապարակային սակարկության միջոցով, ուղղակի վաճառքի ձևով օտարել Մելսիկ Մկրտչյանին 380250 (երեք հարյուր ութսուն հազար երկու հարյուր հիսուն) ՀՀ դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով: 

2.Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: 

   


Կողմ -12

ԱՂԱՋԱՆՅԱՆ ԱՐՏՅՈՄ

ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏ

ԳԱԼՍՏՅԱՆ ԱՆԻ

ԻՎԱՆՅԱՆ ՀԱՅԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ՄԱՐԻՆԵ

ՀՈՎՍԵՓՅԱՆ ՄԵՆՈՒԱ

ՄԱՇՈՒՐՅԱՆ ԴԱՎԻԹ

ՄԿՐՏՉՅԱՆ ՍՈՆԱ

ՍՈՆՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ

ՏՈՌՈԶՅԱՆ ԱՐՏԱԿ

ՕՀԱՆՋԱՆՅԱՆ ԳԱՐԵՆ

ՕՐԴՅԱՆ ՆԱՐԵԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                      
ԱՐՏՅՈՄ ԱՂԱՋԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(3.54 Մբ)
(5.85 Կբ)
(1.51 Մբ)
(1.28 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50206300@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner